ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի քրդերը Թուրքիային զգուշացրել են Ռուսաստանի հետ «մեծ պատերազմի» մասին

Rodi Said / Reuters

Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Սիրիայի քուրդ աշխարհազորայիններին Թուրքիա ներխուժման դեպքում, այդ իսկ պատճառով Անկարայի նման քայլը կարող է հանգեցնել «մեծ պատերազմի»։ Այս մասին Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը կարձագանքի ներխուժմանը։ Դա վերաբերում է ոչ միայն քրդերին, նա պաշտպանի նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Օսմանը։

Ներկայացուցչության ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն աջակցություն են ցուցաբերում քուրդ աշխարհազորայիններին, որոնք հարձակում են իրականացնում Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգում՝ թուրքական սահմանի ուղղությամբ։ Օսմանի կարծիքով այդ  հարձակումն ավելի արագ կզարգանար առանց Թուրքիայի կողմից հակազդեցության։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: