ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան փորձում է փրկել զբոսաշրջային ոլորտը

Gleb Garanich / Reuters

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ երկրի զբոսաշրջային ոլորտը լուրջ դժվարությունների է բախվել, հայտնում է Reuters-ը:

«Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունով պայմանավորված զբոսաշրջային ոլորտում առկա են խնդիրներ», - նշել է Դավութօղլուն: Վարչապետը ասել է, որ ոլորտի աջակցության համար կառավարությունը պատրաստվում է 87 միլիոն դոլար տրամադրել և միջոցներ ձեռնարկել զբոսաշրջային ընկերություններին օգնելու իրենց պարտքերը վերակազմավորելու: Ոլորտին աջակցելու համար՝ թուրքական կառավարությունը պատրաստվում է տեղական և արտասահմանյան զբոսաշրջային գործակալություններին բյուջեից 6 հազար դոլար հատկացնել ապրիլի 1-ից մայիսի 31-ը զբոսաշրջիկներով լի յուրաքանչյուր ինքնաթիռի համար: Իսկ այն գործակալությունները, որոնք երկիր կբերեն ավելի քան 400 հազար զբոսաշրջիկ, կտրամադրվի 33 մլն դոլար՝ վարկերը մարելու համար: Միևնույն ժամանակ իջեցվել է արտահանողի կարգավիճակ և ֆինանսական զգալի արտոնություններ ստանալու համար զբոսաշրջային բիզնեսում պարտադիր ներդրումների շեմը. նախկին 1 մլն դոլարի փոխարեն սահմանվել է 750 հազար դոլարը:

Հիշեցենք, որ 2015 թվականի նոյեմբերի վերջին Անկարայի կողմից Սիրիայում ռուսական Սու-24-ի կործանումից հետո ռուսական ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ Թուրքիա այցելություններից: Դավութօղլուն այսօր հայտարարել էր, որ ոչ մի քաղաքական որոշում չի կարող ազդել զբոսաշրջիկների նախասիրությունների վրա, իսկ ռուս զբոսաշրջիկները սիրում են հանգստանալ Թուրքիայում: Սակայն, վիճակագրական տվյալները խոսում են հակառակի մասին: Այսպես, փետրվարի 8-ին Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության կառավարման վարչությունից հայտնել էին, որ 2015 թվականի հունվարի համեմատ այս տարի թուրքական հանգստավայրեր այցելած ռուս զբոսաշրջիկների քանակը կրճատվել էր 5.3 անգամ: Նշենք, որ ռուսական տուրիստական գործակալությունները արդեն մի քանի ամիս է դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթներ չեն առաջարկում, Թուրքիայում ռուս զբոսաշրջիկները կարող են հանգստանալ միայն անհատական նախաձեռնությամբ:

Դավութօղլուն նաև խոստովանել է, որ բացի ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունից, զբոսաշրջային ոլորտի վրա բացասաբար է անդրադառնում նաև երկրի ներքին անկայուն իրավիճակը:  

Նշենք, որ Թուրքիա ամենամեծ թվաքանակով զբոսաշրջիկներն այցելում են Գերմանիայից: Սակայն նրանց թվաքանակը կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ Ստամբուլում հունվարի 12-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվեց 10 գերմանացի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: