Տարածաշրջանային անվտանգության խնդիրները ԵՄ օրակարգի համատեքստում
Քաղաքական ամփոփագիր
Սույն ամփոփագիրը մշակվել է 2015թ. դեկտեմբերի 17-ին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից անցկացված «Տարածաշրջանային անվտանգության խնդիրները ԵՄ օրակարգի համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում հնչած կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:
Քննարկման ընթացքում հնչած կարծիքներից, առաջարկներից և մտահոգություններից փաստաթղթում առանձնացվել են հատկապես այնպիսիք, որոնք կարող են ունենալ կիրառական նշանակություն` ազդել գործադիր և օրենսդիր մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա, կիրառվել ՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեության մեջ:
Արևելյան գործընկերության տարածաշրջանը՝ որպես Եվրոպական հարևանության քաղաքականության մաս, բավական մեծ նշանակություն ունի Եվրամիության անվտանգային օրակարգում: Հարևան տարածաշրջանում խաղաղությունն ու կայուն զարգացումը ԵՄ կողմից դիտարկվում են որպես իր անվտանգության բաղադրիչներ, ինչն ամրագրվել է դեռևս 2003թ. դեկտեմբերի 12-ին ընդունված ԵՄ Անվտանգության հայեցակարգում[1], որից էլ սկիզբ է առել Եվրոպական հարևանության քաղաքականությունը: ԵՄ հայեցակարգը սահմանում է այն առանցքային նպատակները, որոնց անհրաժեշտ է հետամուտ լինել` եվրոպական արժեքները տարածելու ու անվտանգությունը պաշտպանելու համար: Դրանք են՝ «հասցեագրել սպառնալիքները, անվտանգություն կառուցել հարևանության տարածքում և զարգացնել միջազգային կարգուկանոնը` հիմնված արդյունավետ բազմակողմանի հարաբերությունների վրա»: Որոշվել է, որ այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան քաղաքականություն հարևան երկրների նկատմամբ:
Ի հավելում՝ 2003թ. ընդունված այս անվտանգության հայեցակարգում տարածաշրջանային հակամարտություններն ամրագրվել են որպես ԵՄ-ի համար կարևոր սպառնալիք:
Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ԵՄ-ն բավական մեծ ուշադրություն է դարձնում Արևելյան գործընկերության (այսուհետ՝ ԱլԳ) տարածաշրջանի չկարգավորված հակամարտություններին և փորձում է իր ներդրումն ունենալ դրանց խաղաղ կարգավորման գործում, հետկոնֆլիկտային հաշտեցման ու նոր բռնկումների կանխարգելման հարցերում:
ԱլԳ տարածքում չկարգավորված հակամարտություններին անդրադարձ է կատարվում թե՛ գործընկերներից յուրաքանչյուրի հետ ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգում, թե՛ տարածաշրջանային, բազմակողմանի օրակարգի համատեքստում: Օրինակ՝ Ղարաբաղյան հակամարտությանը մշտապես անդրադարձ է կատարվում ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստերի օրակարգում և ամփոփիչ փաստաթղթերում[2], ձգձգվող հակամարտությունների հարցը պարբերաբար բարձրացվում է ԵՄ ներկայացուցիչների և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող գագաթաժողովների ժամանակ:
ԵՄ-ն անմիջական դերակատարում է ստանձնում ձգձգված հակամարտությունների կարգավորման գործընթացում՝ հանդես գալով բանակցությունների միջնորդի, հաշտեցման նախագծերի դոնորի դերում կամ ընդունելով դրանց վերաբերյալ հայտարարություններ: Որոշ հակամարտությունների պարագայում ԵՄ ներգրավվածությունը ապահովում է դրա անդամ երկրներից մեկը, ինչպես, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիան:
Դրան զուգահեռ, ԵՄ-ն «փափուկ ուժի» կիրառմամբ փորձում է անուղղակիորեն իր նպաստը բերել կողմերի հաշտեցմանը՝ ինտեգրացիոն հեռանկարներ կամ առավելություններ խոստանալով: Օրինակ՝ Սերբիա-Կոսովո հակամարտության պարագայում կողմերի հաշտեցումը երկուսի համար էլ ԵՄ հետ սերտ ինտեգրման նախապայման է, այդ փորձը կիրառվում է նաև Մերձդնեստրի, իսկ մինչև 2008թ.-ն իր դրսևորումն է ունեցել նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում:
Հիմնական սկզբունքների թվում, որոնք կիրառվում են Եվրամիության կողմից թե՛ իր ներսում (օր.՝ Հյուսիսային Կիպրոսում), թե՛ անմիջական հարևանությամբ (օր.՝ Կոսովո), թե՛ ավելի լայն հարևանությամբ հակամարտությունների կարգավորումը խթանելու համար, կարելի է առանձնացնել ինտեգրման միջոցով չճանաչված միավորում ընթացող գործընթացների թափանցիկության ապահովումը(օր.՝ Մերձդնեստր), համագործակցությունն առանց ճանաչման, ժողովրդավարության աճի խթանումը չճանաչված միավորներում, հակամարտության կողմերի հասարակությունների միջև երկխոսությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը և այլն: Սակայն հարց է, թե որքանո՞վ են հավասարաչափ կիրառվում բոլոր հակամարտությունների պարագայում:
Արդյո՞ք ԵՄ-ն նույնչափ հետաքրքրված և հետևողական է իր հարևան տարածաշրջանի բոլոր չկարգավորված հակամարտությունների նկատմամբ, և որո՞նք պետք է լինեն մեր գործողություններն ու ակնկալիքները ԵՄ-ից:
Դեռևս 1990-ականների սկզբից ԵՄ-ն աջակցում է Վրաստանի ջանքերին՝ հաղթահարելու Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունները: 2003 թ.-ի հուլիսին նշանակվեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ (European Union Special Representative for the South Caucasus ((EUSR), որի անվանումն ու գործառույթները հետագայում որոշակի փոփոխություններ են կրել և այժմ կոչվում է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցով հատուկ ներկայացուցիչ (EU Special Representative for the South Caucasus and the crisis in Georgia)), ում նպատակը ԵՄ-ի ակտիվ մասնակցության ապահովումն էր Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում: Մինչև 2008 թ.-ի օգոստոսի հնգօրյա պատերազմը ԵՄ-ն Աբխազիայի և Հարավային Օսիայի հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների խոշորագույն դոնորներից էր: ԵՄ-ն՝ որպես միջնորդ, ներգրավված է նաև այդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված Ժնևյան բանակցություններում:
ԵՄ-ն մեծ ներդրում է ունենում նաև Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացում: Օրինակ՝ իր ներգրավման պահից մինչև 2012թ.-ը այն մոտ 30 մլն եվրո էր ծախսել կողմերի միջև վստահության կառուցման ծրագրերի վրա: Մոլդովայի համար գործող մի շարք ծրագրեր և արտոնություններ, այդ թվում Ուկրաինա-Մոլդովա սահմանի կառավարման ծրագիրը, վիզային ռեժիմի ազատականացումը հնարավորություններ են բացում նաև Մերձդնեստրի համար: Բացի այդ՝ Մոլդովայի Ասոցացման համաձայնագիրը նախատեսված է այնպես, որ անուղղակի ինտեգրում ապահովի նաև Մերձդնեստրի համար, Մերձդնեստրի ներկայացուցիչները հրավիրված են եղել մասնակցելու Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱՀ բանակցություններին:
Ղարաբաղի պարագայում ԵՄ ներգրավումը բավական ցածր մակարդակի վրա է: ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցով հատուկ ներկայացուցչի լիազորությունների մեջ է մտնում նաև Ղարաբաղյան հակամարտությունը, սակայն Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով նա երբևէ չի այցելել Ղարաբաղ: Հիշեցնենք, որ Ղարաբաղ այցելող բոլոր արտերկրյա պաշտոնյաներն ու հայտնի անձինք Ադրբեջանի կողմից խիստ քննադատության են ենթարկվում և հայտնվում «սև ցուցակում»՝ զրկվելով հետագայում Ադրբեջան մուտք գործելու հնարավորությունից: Պաշտոնական Բաքուն սպառնում է այս քաղաքականությունը կիրառել նաև ԵՄ ներկայացուցչի նկատմամբ՝ այդ կերպ կանխելով նրա այցը Ղարաբաղ և ուղիղ շփումները տեղի հասարակության և իշխանություննեի հետ:
Գործում է նաև Եվրոպական համագործակցություն՝ հանուն Լեռնային Ղարաբաղի (EPNK) գործիքը, որը նախատեսում է Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների համար նախագծերի իրականացում: Սակայն, ընդհանուր առմամբ, Եվրոպան՝ թե՛ ի դեմս Եվրոպայի Խորհրդի, թե՛ Եվրամիության, ուղղակի ներգրավվածություն չունի Ղարաբաղում:
Անդրադառնանք ակնկալիքներին ԵՄ-ից և մեր հնարավոր գործողություններին:
Տարածաշրջանային անվտանգության համատեքստում ՀՀ-ն ԵՄ-ից կարող է ակնկալել.
- Առաջին հերթին, աջակցություն Հայաստանի տնտեսական և քաղաքական կայունության ապահովման հարցում, այդ թվում՝ սատարում ՀՀ-ԵՄ վերսկսված բանակցություններին, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, համագործակցության զարգացմանը և այլն: Ելնելով նրանից, որ ԵՄ-ն տարածաշրջանային կայունությունը համարում է իր անվտանգության ապահովման կարևորագույն գրավական՝ այն պետք է գործուն քայլեր ձեռնարկի տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի կայունությանն աջակցելու համար: Եվ սա պիտի լինի կայուն սկզբունք, ոչ թե մեկնաբանության առարկա:
- Կայունության մյուս կարևոր գրավականը ԵՄ կողմից հարևան երկրների բարեփոխումներին աջակցելն է, ԵՄ-ի հետ համագործակցելու նրանց ցանկությունները խրախուսելը և գործընկերներին զերծ պահելը որևէ արհեստական երկընտրանքից, օրինակ՝ տնտեսական ինտեգրման խնդիրներում «կամ-կամ» սկզբունքից, որին բախվեց Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո: Ինտեգրացիոն գործընթացները չպետք է դառնան «սևի և սպիտակի» միջև ընտրության խնդիր, դրանց համադրումը պետք է նույնիսկ խրախուսվի ԵՄ-ի կողմից՝ որպես տարածաշրջանում կայունության գրավական: Հայաստանն այսօր, լինելով ԵԱՏՄ լիարժեք անդամ, միաժամանակ ձգտում է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, այդ թվում՝ բավական մեծ տեղ հատկացնելով համագործակցության տնտեսական բաղադրիչին:
- Փակ սահմաններն ու շրջափակման քաղաքականությունը նույնպես ուղիղ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը: Հետևաբար նման քաղաքականությունը, որն իրականացնում են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանն ու Թուրքիան, ԵՄ-ի կողմից պետք է դատապարտվի:
- ԵՄ-ն պետք է խրախուսի Հայաստանի ներգրավման ընդլայնմանը տարածաշրջանային տնտեսական նախագծերում, օրինակ՝ ենթակառուցվածքային ցանցի զարգացման, էներգետիկ ռեսուրսների տրանզիտի, առևտրային ուղիների ընդարձակման և այլ ծրագրերում, ինչը հնարավորություն կտա հաղթահարելու Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակման քաղաքականության հետևանքները, և կկայունացնի տարածաշրջանը, կխորացնի տարածաշրջանային համագործակցությունը:
- Հայերը՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, չափազանց զգայուն են սեփական անվտանգությանն առնչվող հարցերի նկատմամբ: Վտանգի զգացումն օբյեկտիվորեն ավելի է սրվում, երբ մեծանում է թուրքական կողմի ակտիվությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, ինչին ականատես ենք լինում այսօր: Հայաստանի հնարավոր զիջումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Թուրքիայի կողմից որպես նախապայման առաջադրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով՝ ի աջակցություն Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի վարած քաղաքականության[3]: Այդ կերպ Թուրքիան փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ստիպելով գնալ միակողմանի զիջումների: ԵՄ-ի համար պետք է պարզ դառնա, որ այդ ակտիվությունն ապակառուցողական է: Մի կողմից դա ընկալվում է որպես սադրանք հայերի կողմից, միաժամանակ հանգեցնում է Ադրբեջանի դիրքորոշման արհեստական կոշտացման: Եվ եթե այս ձեռագիրը չփոփոխվի, այդ թվում ԵՄ գործընկերների օժանդակությամբ, իհարկե, Հայաստանն ակնկալելու է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ իր գործընկեր երկրներից լայն համատեքստում (ներառյալ՝ ռազմաքաղաքական):
- Տրամաբանական է, որ ՀՀ-ն Եվրամիությունից ակնկալի նաև ավելի բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի մյուս երկրների՝ մասնավորապես Թուրքիայի հանդեպ: Միգրանտների հարցում Թուրքիային զիջումներն ու վերջինիս առաջընթացը ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Թուրքիայի համար ստեղծում է անպատժելիության և սեփական գերարժևորման մթնոլորտ՝ էլ ավելի նպաստելով ագրեսիվ քաղաքականությանը թե իր ներսում, օրինակ՝ քրդերի նկատմամբ, թե՛ տարածաշրջանում՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը աջակցելու հարցում:
- ՀՀ-ն ԵՄ-ից ակնկալում է նաև ընդլայնել համագործակցությունը Ղարաբաղի հետ՝ աշխատելով տեղական իշխանությունների և հասարակության տարբեր շերտերի հետ: ԵՄ-ն պետք է հետաքրքրված լինի «առաջին ձեռքից» հնարավորինս սպառիչ տեղեկատվություն ստանալ Ղարաբաղի և այնտեղ ապրող մարդկանց, նրանց հոգսերի և մոտեցումների մասին: Օրինակ՝ Կոսովոյում նախքան մի շարք երկրների կողմից վերջինիս ճանաչումը գործում էին տնտեսական, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության ծրագրեր, որոնք նպաստում էին այս տարածաշրջանում ժողովրդավարության զարգացմանն ու բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Հյուսիսային Կիպրոսի պարագայում, ԵՄ կողմից ստեղծվել է Նպատակային խումբ Կիպրոսի թուրքական համայնքի համար, որը Ծրագրային աջակցության գրասենյակ (Programme Support Office (EUPSO)) ունի Նիկոսիայի հյուսիսային հատվածում:
Ղարաբաղը նույնպես Եվրոպայի մաս է, և այստեղ բնակվող մարդիկ, որոնք միևնույն եվրոպական արժեքների կրող են ու մեծապես տուժում են չճանաչվածությունից, կարիք ունեն սերտորեն համագործակցելու ԵՄ-ի հետ և աջակցություն ստանալու ժողովրդավարության ամրապնդման համար: Տրամաբանական կլինի, որպեսզի «ներգրավում առանց ճանաչման» բանաձևը, որը գործում է, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի համար, կիրառվի նաև այլ չճանաչված միավորների, այդ թվում Ղարաբաղի համար:
Ղարաբաղի հանրությունը, ինչպես Մերձդնեստրի, Աբխազիայի, Օսիայի, Կոսովոյի, Հյուսիսային Կիպրոսի հասարակությունները, նույնպես եվրոպական արժեհամակարգի կրող է, և տրամաբանական չէ, որ նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները տարբերվեն մյուս տարածաշրջանների ու երկրների քաղաքացիների իրավունքներից, և նրանք չստանան ԵՄ աջակցությունը Եվրոպայի հետ հարաբերվելու ցանկության առկայության պարագայում:
Ինչ վերաբերում է այս համատեքստում Հայաստանի հնարավոր քայլերին և հայկական պետական ինստիտուտներից, ՀԿ-ներից ու ԶԼՄ-ներից առկա ակնկալիքներին, ապա տարածաշրջանում կայունության ապահովման նպատակով գործողությունները կարող են լինել հետևյալները:
- Հայաստանի խնդիրն է եվրոպական գործընկերների հետ շփումների ժամանակ շեշտադրել և ընկալելի դարձնել այն փաստը, որ հակամարտության սրացումը պոտենցիալ վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի և այդ թվում Եվրոպայի համար: Տարածաշրջանում կայունության ապահովման համար անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր դերակատարների շահերը, մի երկրի շահերը չեն կարող պաշտպանվել՝ ի հաշիվ մյուսների: Օրինակ՝ Ադրբեջանի հետ կապված էներգետիկ ծրագրերը, Թուրքիայի հանդեպ զիջողականությունը ապակառուցողական ազդեցություն են ունենում տարածաշրջանի վրա, քանի որ ամրապնդում են վերջիններիս դիրքերը՝ էլ ավելի ուժեղացնելով նրանց ռազմատենչ հռետորաբանությունը:
- Տարածաշրջանային անվտանգության պահանջներից ելնելով` Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ, որը միաժամանակ բավական երկար տարիներ սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, կարևորում է տարածաշրջանում այս երկու ռազմաքաղաքական միավորումների երկխոսությունը: Ուստի Հայաստանը կարող է հանդես գալ նման երկխոսության ծավալման, իր տարածքում համատեղ նոր միջոցառումների կազմակերպման նախաձեռնությամբ՝ ակնկալելով եվրոպական գործընկերների աջակցությունը:
- Հայաստանյան ԶԼՄ-ներից հիմնական ակնկալիքը պետք է լինի այն, որ նրանց կողմից առավել հաճախ լուսաբանվի Ղարաբաղի ներքաղաքական, հասարակական կյանքը, այն ներկայացվի ոչ միայն որպես հակամարտության կողմ և հակասությունների առարկա հանդիսացող տարածք: Պետք է միջազգային հանրությունն առաջին հերթին տեսնի և լսի այնտեղ ապրող մարդկանց: ԶԼՄ-ների մեծագույն դերակատարումը պետք է լինի Ղարաբաղի բնակիչների խնդիրները, մոտեցումները, կարծիքները և պահանջները ավելի լսելի դարձնելը:
- Մեծ դերակատարում կարող են ունենալ նաև հասարակական կազմակերպությունները: Վերջիններս պետք իրենց կողմից իրականացվող ծրագրերում ապահովեն ղարաբաղյան ՀԿ-ների լայն ներգրավում, հնարավորություն ընձեռեն Ղարաբաղի հասարակությանը մասնակից դառնալու միջազգային շփումներին: Քաղաքացիական հասարակության զարգացումը մեծ նշանակություն կարող է ունենալ երկխոսության և տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների առաջմղման տեսակետից:
- Սփյուռքի ներկայացուցիչներն իրենց հերթին կարող են մեծ դերակատարում ունենալ Ղարաբաղի մասին իրենց համայնքներում տեղեկատվություն տարածելու, Ղարաբաղի հետ համագործակցելու առումով:
Ուստի Արևելյան գործընկերության տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունները, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը մեծ նշանակություն ունեն ԵՄ-ի համար: Իրավիճակի սրացում թույլ չտալու, ընդհակառակը՝ տարածաշրջանի բոլոր դերակատարներին ինտեգրելու և ներգրավելու միջոցով կայունություն ապահովելու համար ԵՄ-ն և հարևանության երկրները պետք է համատեղեն իրենց ջանքերը: Տարածաշրջանային անվտանգությունը բոլորի համար օրակարգային հարց է, և պրագմատիկ քաղաքականությունը պետք է ուղղված լինի միմյանց խնդիրներին առավել խորքային ծանոթանալուն և հավասարակշռված ու արդյունավետ քայլեր ձեռնարկելուն:
[2] Տես՝ EU-Armenia Cooperation Council, 18/01/2016. (http://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2016/01/18-eu-armenia/)
[3] Տես՝ PM:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,06 կմ/ժ