ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ դիրքորոշում ունեն ԱՄՆ նախագահի թեկնածուները Ցեղասպանության հարցում

© asbarez.com

Մարտի 1-ին ԱՄՆ 12 նահանգներում կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ փրայմերիզը, որի ժամանակ ներկուսակցական պայքար է  ընթանում երկու կուսակցությունների  (Հանրապետականների և Դեմոկրատների)  թեկնածուների միջև ընտրությունների երկրորդ փուլին` համազգային ընտրություններին՝ որպես կուսակցության հիմնական թեկնածու առաջադրվելու համար:

Ընտրությունների արդյունքների համաձայն` դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին հաջողվել է հաղթել ԱՄՆ 7 նահանգում, իսկ  նրա հիմնական հակառակորդ Բերնի Սանդերսին` 4-ում: Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա Դոնալդ Թրամփին հաջողվել է հաղթել 7 նահանգում, իսկ նրա հիմնական մրցակիցներ Թեդ Կրուզին և Մարկո Ռուբիոյին համապատասխանաբար երեք և մեկ նահագներում, հայտնում է New York Times-ը:  Հիմա արդեն, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուների անուները հայտնի են, հետաքրքիր է հասկանալ, թե մինչ այս նրանք ինչ դիրքորոշում են ունեցել կամ ունեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Դեմոկրատ, ԱՄՆ նախկին պետքարտուղար և ԱՄՆ 42-րդ նախագահի կին Հիլարի Քլինթոնի դիրքորոշումն այս հարցում դժվար է համարել միանշանակ: Դեռևս 2008 թվականին՝ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, նա օգտագործել է Ցեղասպանություն բառը՝ նկարագրելու համար 1915 թվականի  հայերի կոտորածը: Սակայն, արդեն որպես ԱՄՆ պետքարտուղար՝ (2009-2013) նա խուսափեց օգտագործել Ցեղասպանություն բառը: Հայաստան իր պաշտոնական այցի ժամանակ Քլինթոնն այցելել է Ծիծեռնակաբերդ: Սակայն, վերջինիս այցից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում ԱՄՆ պետքարտուղարի այցն անվանվեց որպես «անձնական այց Ծիծեռնակաբերդ` որպես հարգանքի տուրք 1.5 միլիոն հայերի, ովքեր կորցրեցին իրենց կյանքը 1915-ին»:

Դեմոկրատ մյուս թեկնածու Բերնի Սանդերսն այն սենատորների թվում էր, ով ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսի այն բանաձևի տակ, որով կոչ էր արվում, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը զգայուն լինի Հայոց Ցեղասպանության հարցում:

Հանրապետականներից,  օրինակ՝ Թեդ Կրուզը,  Տեքսասում գործող հայկական Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող կոմիտեի կողմից Օսթին քաղաքում կազմակերպված խաղաղ  հանրահավաքի ժամանակ (նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և կազմակերպված) իր ելույթում մասնավորապես նշել է. «Հայերի, ասորիների և քրիստոնյա այլ ժողովուրդների ջարդերը պետք է անվանել իրենց անունով՝ Ցեղասպանություն»:

Մյուս հիմնական թեկնածու Մարկո Ռուբիոն այն սենատորների թվում է, ով իր ստորագրություն էր դրել ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում, որով կոչ էր արվում ԱՄՆ նախագահին 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Երևան՝ մասնակցելու Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին՝ այսպիսով աշխարհին տալով հզոր ուղերձ, ըստ որի ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանության լրջությունը և ամբողջական իմաստը:

Վերաջապես Դոնալդ Թրամփը՝ հանրապետական թեկնածուների ներկայիս առաջամարտիկը, մինչ այս իր նախընտրական քարոզարշավում երբևէ չի անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Սակայն, Թրամփի կապերն Անար Մամադովի հետ՝ 34-ամյա միլարդատեր, Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին, ով նաև հանդիսանում է Գարանտ ընկերության տնօրեն՝ ընկերություն, որին է պատկանում Բաքվում  «Թրամփ աշտարակ» հյուրանոցը, մտածելու տեղիք է տալիս:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների մեծ մասը՝ թե′ հանրապետականները և թե′ դեմոկրատները, առնվազն անձնական մակարդակում ճանաչել են Ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, միամիտություն կլինի կարծել, որ նախագահ դառնալուց հետո, նրանք կօգտագործեն Ցեղասպանություն բառը, եթե  հաշվի առնենք ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները և ԱՄՆ-ի սպասումները իր ՆԱՏՕ գործընկերոջից՝ Թուրքիայից: Մյուս կողմից կարող ենք հանգել հետևյալ տրամաբանական հարցին. արդյո՞ք Ցեղասպանություն բառն արտասանելուց հետո միայն պետք է ասենք, որ  ԱՄՆ նախագահը ճանաչել է այն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: