Ռուսական գործոնը՝ թուրք-ուկրաինական դաշնակցության գլխավոր խթան
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկօրյա այցով ժամանել է Թուրքիա: Նախօրեին Պորոշենկոն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև բեռնափոխադրության ոլորտում՝ կարևորելով «Ուկրաինայի և Թուրքիայի տարանցիկ ներուժի օգտագործումը ողջ ծավալով», - հայտնում է РИА Новости-ն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը:
Ավելի ուշ կայացել է Պորոշենկոյի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդրի 5-րդ նիստի ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ փաթեթը, համաձայնեցվել են ապագա համատեղ գործողությունները, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը որոշում են կայացրել «ռուսական ագրեսիայի պայմաններում» խորացնել Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական դաշնակցությունը, մասնավորապես` անվտանգության և պաշտպանության ոլորտում:
Թեև Ուկրաինայի նախագահը պնդում է, որ թուրք-ուկրաինական բանակցությունների գլխավոր բաղադրիչը տնտեսական թեմատիկան է, այնուամենայնիվ, ռուս-թուրքական խորացող տարաձայնությունների ֆոնին հատկապես հետաքրքրական է Անկարայի և Կիևի հարաբերությունների քաղաքական կողմը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մշտապես աջակցել է և շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, «երբեք չի ճանաչել Ղրիմի բռնակցումը և չի պատրաստվում դա անել»: Թուրքիայի նախագահը խոստացել է, որ իր երկիրը կկատարի Ուկրաինային 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու խոստումը՝ կոչ անելով միջազգային հանրությանը մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ «Թուրքիան և Ուկրաինան համագործակցելու են միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ղրիմի օկուպացիան դադարեցնելու համար»: Պորոշենկոն նաև խոսել է «Ղրիմի ռուսական օկուպացիոն իշխանությունների կողմից թաթարների նկատմամբ ճնշումների և նրանց հիմնարար իրավունքների խախտումների» մասին: Vesti-ն հայտնում է նաև, որ Պորոշենկոն կոչ է արել Թուրքիայի խորհրդարանին 1944 թվականին Ղրիմի թաթարների տեղահանումը ճանաչել որպես ցեղասպանություն:
Հատկանշական է, որ թուրք-ուկրաինական գործակցությունը հատկապես սկսեց խորանալ թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո, որի արդյունքում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված բնույթ ստացան: Մինչ այդ պաշտոնական Անկարան ամեն ինչ անում էր ուկրաինական ճգնաժամի ֆոնին ռուս-թուրքական հարաբերություններին վնաս չհասցնելու համար՝ չնայած հայտարարում էր, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և հանդես է գալիս Ղրիմի թաթարների պաշտպանությամբ:
Իսկ հիմա Թուրքիան բալանսի պահպանման նման խնդիր չի դնում իր առջև: Ընդհակառակը՝ Ուկրաինան և Ղրիմի թաթարները դարձել են այն լծակներից մեկը, որն Անկարան ակտիվորեն օգտագործում է Մոսկվայի դեմ:
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել Երեկ Ստամբուլում ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել քառակողմ...
- Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև Ի տարբերություն կոստյումով և փողկապով Մակրոնի , Գերմանիայի կանցլերը հարթակից իջել է ջինսե տաբատով և պոլո շապիկով։
- Եկել է վճռական պահը որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա...
- ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն
- Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ