ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծխելու հետ կապված արգելքներն ԱՄՆ-ում և ԵՄ անդամ - երկրներում

(c) AP

Եվրոպական Միությունը պարբերաբար հայտարարում է, որ ավելի քան 500,000 եվրոպացիներ ամեն տարի մահանում են ծխախոտի հետ կապված հիվանդություններից: Պասիվ ծխելն իր հերթին առաջացնում է թոքերի քաղցկեղ, սրտի հիվանդություններ, բրոնխիտ, թոքաբորբ և ասթմա: Ուստի ԵՄ հանձնաժողովը հորդորում է բոլոր անդամ երկրներին հետևել ամերիկյան ոճի արգելքներին, որոնք արդեն իսկ պարտադրված են Իռլանդիայում և Նիդեռլանդներում: Չնայած հանձնաժողովն այդպիսի օրենքների կիրառման լիազորություններ չունի, դրա ազդեցությունը բավական ուժեղ է Եվրոպայում:

Ինչևէ, ԱՄՆ-ում, որի օրինակով ցանկանում է առաջնորդվել ԵՄ-ն, օրենքները հաճախ պարտադրվում են տեղական ինքնակառավարման՝ նահանգային մակարդակով, այլ ոչ թե պետության դաշնային մակարդակով: Օրինակ Կալիֆորնիայում և Նյու Յորքում ծխելու դեմ պայքարի աշխարհի ամենախիստ միջոցներն են կիրառվում: Մինչդեռ Տեխասում, Օկլահոմայում, Միսիսիպիում և Ջորջիայում համեմատաբար հեշտ է գտնել որևէ բար կամ ռեստորան, որտեղ ազատ կարող եք ծխախոտ վառել: Ի դեպ, հետաքրքրական է, որ ժամանակին ԱՄՆ որոշ նահանգներում տարածված երևույթ էր ծխող մարդկանց դռներին մոխրով հատուկ նշաններ անելը՝ այդպիսով վարկաբեկելով նրանց հարևանների մոտ և հնարավորինս մեկուսացնելով հասարակությունից:

Իսկ վերոնշյալ Իռլանդիան և Նիդեռլանդները դարձել են առաջին երկրները Եվրոպայում, որոնք ծխելու դեմ ընդհանուր արգելք են ներկայացրել, և օրենքը խախտողների հանդեպ տուգանք սահմանել մինչև 3000 եվրո:

Մեծ Բրիտանիայում ամենակոշտ օրենքներն ու պատիժներն են գործում ծխելու դեմ պայքարում:  2007 թվականի հուլիսի 1-ից սկսած դրանք ներդրվել են Միացյալ Թագավորության յուրաքանչյուր բաղկացուցիչ մասում՝ Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում:

Գերմանիան, օրինակ, վերջին շաբաթների ընթացքում խստացրեց օրենքները՝ կապված ծխախոտի գովազդի հետ, որով նախատեսում էր հիվանդ թոքերի սարսափելի նկարներ տեղադրել ծխախոտի տուփերի վրա: Գերմանացիները նույնիսկ սկսեցին արգելել ազատ ծխելը Օքթոբեր Ֆեսթի (գարեջրի հոկտեմբերյան փառատոնի) շրջանակներում: Իսկ Ավստրիայի կառավարությունը վերջերս հայտարարել է, որ մտադիր է 2018-ին ընդհանուր ծխելու արգելք սահմանել սրճարաններում ու ռեստորաններում, իսկ մինչ այդ ծխողների համար նախատեսված սրահները թույլատրվում են միայն այն պայմանով, որ ծուխը չի թափանցում չծխողների տարածք: Ավստրիայում դուք կարող եք նաև ծխել ձեր սեփական գրասենյակում, եթե չունեք որևէ անմիջական շփում հաճախորդների հետ:

Ֆրանսիայում ծխելու առանձին սրահները չնայած թույլատրված են հասարակական վայրերում, բայց կարող են զբաղեցնել տվյալ հաստատության ընդհանուր մակերեսի ամենաշատը 20%-ը և դրանց չափը չի կարող լինել ավելի, քան 35 մ ²: Դրանք պետք է հագեցած լինեն օդափոխության առանձին համակարգով, և օդի  ճնշումն այդտեղ պետք է մշտապես լինի ավելի ցածր, քան  մյուս հարակից սենյակներում: Ինչպես նաև մաքրող անձնակազմը կարող է մտնել այնտեղ ծխելուց առնվազն մեկ ժամ հետո:

Իսպանիայում, Հունաստանում և Իտալիայում իրավիճակը հատկապես հուսահատեցնող է, քանի որ այստեղ ծխում են դեռահասների գրեթե 40 տոկոսը: Այստեղ արգելված է ծխելը խաղահրապարակներում, սպորտային մարզադաշտերում, իսկ Իսպանիայում շուտով նաև ծխախոտը կարգելվի ցլամարտերի ժամանակ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ 2005 թ. մարտին ուժի մեջ է մտել հիվանդանոցներում, մշակութային, կրթական հաստատություններում և հասարակական տրանսպորտում ծխելն արգելող օրենքը: Իսկ 2006 թ.-ի մարտին ուժի մեջ է մտել բոլոր պետական ​​և մասնավոր հաստատություններում, այդ թվում `բարերում և ռեստորաններում ծխելու համար հատուկ մեկուսի տարածքների առանձնացման օրենքը: Ցավոք այս օրենքների խախտման համար որևէ իրավական պատժամիջոց չի կիրառվում, ինչը կարելի է ասել ամբողջությամբ ապարդյուն է դարձնում բուն օրենքները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    16 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: