ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոռուպցիոն սկանդալից հետո Հռոմի պապը փոխել է սրբադասման կանոնները

Reuters

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոռուպցիոն մեղադրանքներից հետո Հռոմեա-կաթոլիկ եկեղեցում սրբադասման նոր կանոններ է սահմանել, հայտնում է BBC-ն։

Սրբադասման հնարավոր թեկնածուների ուսումնասիրման գործընթացը կարող է լինել ոչ միայն տևական, այլև թանկարժեք. այն պահանջում է մեծ թվով ուղևորություններ՝ վկայությունների հավաքման և թեկնածուի կյանքի մասին լիարժեք հետաքննության անցկացման համար։

Վերջերս լրագրողներ Էմիլիանո Ֆիթիպալդիի և Ջանլուիջի Նուցցիի կողմից հրապարակված «Ագահություն» և «Տաճարի վաճառականները» գրքերում Վատիկանը մեղադրվում էր կոռուպցիայի ու մսխումների մեջ։ Հաստատվում էր, որ եկեղեցական պաշտոնյաները ստանում են վիթխարի գումարներ՝ սրբադասման թեկնածուների ուսումնասիրման համար, ընդ որում՝ նրանց ծախսերը ոչ ոք չի վերահսկում։

Դա ոչ միայն լայնածավալ կոռուպցիայի հնարավորություններ է բացում, այլև թույլ է տալիս արագորեն սրբադասել մարդու, ում համար հարուստ հովանավորներ են գտնվում։

Համաձայն նոր կանոնների՝ յուրաքանչյուր հնարավոր սրբի համար կնշանակվի ադմինիստրատոր, որը պետք է հետևի յուրաքանչյուր նվիրատվության նպատակին, ինչպես նաև ծախսերին, պատրաստի ամենամյա բյուջե և հաշվետվություն տա տեղի եպիսկոպոսին։ Կանոնները չեն սահմանափակում նվիրատվությունների ծավալը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0 կմ/ժ
    9 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: