ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որո՞նք են ՀԱՊԿ երկրների համար իրական սպառնալիքները. ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստ

jahonnamo.tj

Երևանում մարտի 11-ին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի(ՀԱՊԿ ԽՎ) նիստի ընթացքում քննարկվել են միջազգային և հավաքական անվտանգության արդիական խնդիրները, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի ընթացքում մանրամասն զեկույց է ներկայացրել ահաբեկչության դեմ պայքարի ՀԱՊԿ ուժի, ռեսուրսների վերաբերյալ, որոնք, նրա խոսքով, միշտ պատրաստ են հակազդել այս երևույթին:

Ինչպես նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է Սերգեյ Նարիշկինը, ներկա իրավիճակում ՀԱՊԿ անդամ երկրների համար ամենաիրական սպառնալիքը Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումներն են:  «Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ում ստեղծվել է բավարար նորմատիվ բազա՝ ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքները չեզոքացնելու համար: Այսօր մենք այդ սպառնալիքները կանխելու հնարավորությունների մասին մանրամասն տեղեկատվություն ենք ստացել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից»,- ՀԱՊԿ ԽՎ նախագահի խոսքերը մեջ է բերում 1in.am-ը:

Նարիշկի փոխանցմամբ, բացի օրակարգային հարցերից քննարկվել են նաև Հայաստանի ռազմական ենթակառուցվածքային հարցերը: «Քննարկումները, ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, ծավալվում են նաև այն ուղղությամբ, որ ծանոթացել ենք նաև ռազմական ենթակառուցվածքների հետ»,- նշել է Նարիշկինը: Մասնավորապես Նարիշկինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էրեբունու օդանավակայանում այսօր՝ մարտի 12-ին, հետևել են բարձր վարպետությամբ իրականացված ցուցադրական թռիչքներին:

Նշենք, որ նախօրեին կայացած նիստի ժամանակ նաև անդրադարձ է արվել միջազգային հարթակներում կազմակերպության անդամ երկրների դիրքորոշման համաձայնեցմանը: Այս հարցին, մասնավորապես, անդրադարձել է ՀԱԿՊ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: «Ցավոք, երբեմն բախվում ենք դեպքերի, երբ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ միջազգային հարթակներում ոչ միայն չեն պաշտպանում իրենց դաշնակիցներին, այլև հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը հակասում է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Սա անթույլատրելի է, և մենք պետք է անենք հնարավորը՝  նման բացասական երևույթներն ապագայում բացառելու համար», - ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է Շարմազանովը:

Նշենք, որ վեջին շրջանում Հայաստանում գնալով ավելանում է դժգոհությունն ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ չափազանց «զուսպ» արձագանքից, ինչը կազմակերպությունում հիմնավորում են այսպես. քանի դեռ Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել կառույցին, այդ հայտարարությունները միանգամայն բավարար են: Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից կապված են նաև կազմակերպության անդամ երկրների համար մեծ կարևորություն ունեցող հարցերում միմյանց չաջակցելու, միասնական մոտեցման բացակայության և երբեմն նույնիսկ միմյանց շահերին դեմ հանդես գալու հետ: 

Նշենք, որ 2016 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը Հայաստանն է, ինչը դրականորեն է անդրադառնում տարածաշրջանում Հայաստանի դերի վերագնահատման վրա: Այդ մասին վկայում է նաև մարտի 10-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ Պուտինի կողմից ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընդգծումը: Ավելացնենք, որ կառույցում ՀՀ նախագահության հիմնական առաջնայնություններ են սահմանվել մինչև 2025 թվականը ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարության ընդունումը, ինչպես նաև արտաքին սպառնալիքներին միասնաբար դիմակայելու և տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: