Սաուդյան Արաբիայի թիրախում այժմ Լիբանանն է
Արաբական պետությունների լիգայի խորհուրդը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժումը ճանաչել է ահաբեկչական: Այս որոշմանն աջակցել են անդամ բոլոր երկրները՝ բացառությամբ Լիբանանի և Իրաքի, Ալժիրը խնդրել է արձանագրությունում ամրագրել, որ ինքը համաձայն չէ բանաձևի որոշ կետերի հետ:
Նշենք, որ նման պահանջով հանդես են եկել Պարսից ծոցի մի շարք արաբական միապետություններ, որոնք ավելի վաղ՝ մարտին, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մակարդակով «Հզբոլլահը» արդեն ճանաչել էին ահաբեկչական: Սաուդյան Արաբիայի գլխավորած կազմակերպությունը «Հզբոլլահին» մասնավորապես մեղադրում է տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով Ծոցի երիտասարդությանը հավաքագրելու մեջ:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են արաբական երկրներն այժմ որոշել տասնամյակներ շարունակ Իսրայելի դեմ զինված պայքար իրականացնող այս խմբավորմանը ճանաչել ահաբեկչական:
Նշենք, որ Իրանի աջակցությամբ 1982 թվականի ստեղծված այս շարժումը ներկայացնում է Լիբանանի շիաների շահերը (Լիբանանի բնակչության 27%) և կարևոր տեղ է զբաղեցնում լիբանանյան հասարակությունում: Այն ներկայացված է նաև խորհրդարանում:
«Հզբոլլահը» այժմ բացի Իսրայելի դեմ զինված պայքարից ակտիվ ռազամական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին՝ ամրապնդելով Սիրիայում իրանական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, Իրանը բավականի լուրջ ազդեցություն ունի նաև Եմենում և Իրաքում տեղի ունեցող գործընթացների վրա:
Այս ամենը բանականաբար չի կարող դուր գալ սաուդցիներին: Էր Ռիադի մոտ շիական օղակում հայտնվելու հիմնավորված վախ է առաջանում, ինչը ստիպում է վերջինիս դիմել խուճապային քայլերի:
Էր Ռիադը Լիբանանում իրանական ազդեցությանը հարված հասցնելու համար չի բավարարվել միայն «Հզբոլլահը» ահաբեկչական ճանաչելով. Սաուդյան Արաբիան Լիբանանի դեմ սկսել է նաև տնտեսական արշավ: Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի գլխավորած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ռաշիդ ազ Զայնին օրերս հայտարարել էր Լիբանանի խոստացված 4 մլրդ դոլար օգնության չեղարկման մասին: Նա այդ որոշումը բացատրել էր Լիբանանի կողմից Թեհրանում հունվարին սաուդական դեսպանատան վրա հարձակումը չդատապարտելու հանգամանքով: էր Ռիադը Բեյրութի «վերադաստիարակման» հարցում այսքանով չսահմանափակվեց: Սաուդցիները դադարեցրել են նաև Լիբանանի հետ ֆինանսական գործարքները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի տարածքում լիբանանյան բանկերի գործունեությունը: Այս պատժամիջոցներին միացել էին նաև Ծոցի մյուս միապետությունները:
Հաշվի առնելով վերջին տարիներին լիբանանյան տնտեսության ծանր վիճակը՝ պայմանավորված տարածաշրջանում շարունակվող պատերազմական գործողություններով, ինչպես նաև երկրում ապաստանած փախստականներով՝ սաուդցիների հակալիբանանյան այս արշավը երկրի տնտեսության համար բավականին մեծ հարված է, որը չեզոքացնելու համար սակայն չի բացառվում, որ Բեյրութը ոչ թե հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից, այլ ընդհակառակը՝ ակտիվացնի այն՝ մանավանդ որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո այդ համագործակցության հնարավորությունների դաշտն ընդլայնվել է:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ը կշարունակի ԻՊ-ի դեմ պայքարը. Պոմպեո «Կոալիցիայի անդամները պետք է իրենց հայրենիքներ վերադարձնեն հազարավոր արտասահմանցի գրոհային-ահաբեկիչներին և...
- Թուրքիայում կալանավորվել են ԻՊ զինյալներ Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, ուժայինները բռնել են ընդհանուր առմամբ յոթ կասկածյալի, նրանց թվում՝...
- Պայթյունները Շրի Լանկայում. անվտանգության ծառայությունների տապալմա՞ն, թե՞ ներքաղաքական ճգնաժամի արդյունք Շրի Լանկայի ահաբեկչությունները ոչ միայն հատուկ ծառայությունների վատ աշխատանքի, այլ երկրում առկա ներքաղաքական...
- ԻՊ-ի պարտությունից հետո 3,2 մլն իրաքցիներ վերադարձել են իրենց տները. ՄԱԿ 3,2 մլն մարդ վերադարձել են իրենց հարազատ շրջանները: Հունվարին 2013 թվականի դեկտեմբերին ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին...
- ԻՊ պարտությունից հետո ու՞ր են մեկնել Սիրիայի և Իրաքի ջիհադիստները Պաշտոնյաների ինքնավստահ հայտարարությունների հետևում կա մի կարևոր փաստ. Ներկայումս հայտնի չէ, թե քանի ԻՊ զինյալներ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ