ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Ալեքսանյանը և Ռոման Ամոյանը եզրափակչում են. Եվրոպայի առաջնություն

armnoc.am

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մարտի 12-ին մրցագորգ էին դուրս եկել 59 կգ, 66 կգ, 98 կգ և 130 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, հաղորդում է armnoc.am-ը:

59 կգ քաշային Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության հասավ  խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի  Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին: Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովը:

98 կգ քաշային կարգի աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության հասավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին: Եզփափակչում հայ ըմբիշի մրցակիցը ռուս Նիկիտա Մելնիկովն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    30.12.2025
       
    31.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: