ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբաման կհամոզի բրիտանացիներին մնալ ԵՄ կազմում

AP

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլին կայցելի Մեծ Բրիտանիա, որպեսզի փորձի երկրի բնակիչներին համոզել՝ դեմ քվեարկել Եվրոպական միությունից դուրս գալուն:

Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, Օբամայի այցը երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին կօգնի՝ ԵՄ-ին անդամակցությունը պահպանելու հարցում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը նախկինում արդեն հայտնել էր իր՝ Բրիտանիան ԵՄ կազմում տեսնելու և հետպատերազմյան տրանսատլանտյան համագործակցությունը շարունակելու ցանկության մասին։ Բացի այդ, Օբամայի այցի նպատակը նաև Վաշինգտոնի և Լոնդոնի փոխհարաբերությունները վերականգնելն է: Երկկողմ հարաբերությունները խզվել են, երբ Օբաման եվրոպացի ղեկավարներին, մասնավորապես՝ Բրիտանիային և Ֆրանսիային, մեղադրեց Լիբիայում ստեղծված իրավիճակի համար:

Ինչևէ, ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, հիշեցնենք, որ այդ հարցով հանրաքվեն տեղի է ունենալու հունիսի 23-ին։

ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների ոչ պաշտոնական առաջնորդը Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է: The Independent-ի հաղորդմամբ՝ համաձայն վերջին հարցումների՝ Քեմերոնի և Ջոնսոնի հանդեպ ժողովրդի վստահությունը հավասարվել է (35%-ը հավատում է վարչապետին և 34%-ը՝ քաղաքապետին):

Միաժամանակ ԵՄ անդամության հակառակորդներին վրդովվեցրել է փաստը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջամտում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերին։ Ալբիոնի բնակիչները պահանջել են թույլ չտալ, որ Օբաման ԵՄ թեմայով ելույթ ունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ ՄԲ քաղաքացիներն անգամ հատուկ խնդրագիր են պատրաստել նման պահանջով, որի տակ տվյալ պահին ստորագրել է արդեն ավելի քան 16 հազար հոգի։

Իսկ եվրահոռետես Ջոնսոնը խիստ հեգնանքով է մեկնաբանել Օբամայի առաջիկա այցը՝ ասելով, որ այժմ իրենց կարևորագույն դաշնակիցը կսկսի համոզել իրենց մնալ ԵՄ կազմում՝ հաշվի չառնելով, թե որքան թերություն ունի այդ կառույցը:

«Հիմա մեր ժողովրդին կհամոզեն ճիշտ ընտրություն կատարել: Հաշվի չառնել ինքնիշխանության պակասը: Հաշվի չառնել բյուրոկրատիան և անվերահսկելի իմիգրացիան: Ամերիկյան տեսակետը շատ պարզ է» - հայտնել է Լոնդոնի քաղաքապետը:

Ինչևէ, Բարաք Օբամայի ցուցաբերած միջամտությունը ԵՄ անդամակցության հարցով անցկացվելիք Մեծ Բրիտանիայի հանրաքվեին ՝ շատ սպասելի քայլ է: Եվ շնորհիվ բազմաթիվ բրիտանացիների շրջանում Օբամայի վայելած հեղինակության և ժողովրդականության՝ նախագահը կարող է էապես ազդել առաջիկա հանրաքվեի արդյունքների վրա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: