ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանացիները պայքարում են հանուն իրենց ազգային ավանդույթի՝ կորիդայի

spanhome.com

Տասնյակ հազարավոր մարդիկ իսպանական Վալենսիա քաղաքում բողոքի ակցիա են կազմակերպել` իրենց բողոքն արտահայտելով քաղաքային իշխանությունների կողմից ավանդական ցլամարտի անցկացման վերաբերյալ արգելքի դեմ:

«Մենք այստեղ ենք, որպեսզի հայտնենք, որ ցլամարտը մեր կյանքն է, մեր ավանդույթը, իսպանացիների մշակութային ինքնարտահայտման գլխավոր միջոցներից մեկը»,- ասել է ցլամարտիկ Մորանտե դե լա Պուեբլան, որից բացի ևս մի շարք հայտնի ցլամարտիկներ են ներկա եղել ցույցին, ինչպես նաև ֆերմերներ և ցլամարտի բազմաթիվ երկրպագուներ: Ի դեպ նշենք, որ ցլամարտի մոլի երկրպագու է նաև Իսպանիայի գործող վարչապետ Մարիանո Ռախոյը: Ցլամարտը գնահատողներն այն համարում են արվեստի հնագույն տեսակ, որն ազգային պատմության մեջ խոր արմատներ ունի:

Սակայն, ցլամարտը, կենդանիների իրավունքների պաշտպանության տեսակետից, միշտ էլ վիճահարույց թեմա է հանդիսացել Իսպանիայում: Ցլամարտի հակառակորդները հանդես են գալիս այդ «բարբարոսական» սպորտի դեմ և անգամ սպառնում են դրա վրա արգելք սահմանելու հարցը Եվրոպական դատարան հասցնել: Ցլամարտի հակառակորդների գլխավոր փաստարկն այն է, որ կան ուրիշ շատ վտանգավոր զվարճալիքներ և պահանջված մասնագիտություններ, որոնք վտանգում են մարդու սեփական կյանքն ու առողջությունը, սակայն առանց ավելի թույլերի հանդեպ բռնություն ու դաժանություն կիրառելու (օրինակ` պարաշյուտիզմը, պարապլանիզմը, կասկադյորությունը) և այլն:

Ցլամարտի հակառակորդներն անգամ զուգահեռ բողոքի ակցիա են անցկացրել Վալենսիայում՝  կարմիր ներկած կիսամերկ մարմիններով փողոց դուրս գալով, ինչը խորհրդանշում է կենդանիների տառապանքը ցլամարտերի ժամանակ:

Ցլամարտի կամ կորիդայի ծագումն ընդհանրապես կապված է Պիրենեյան թերակղգում ցուլի պաշտամունքի հետ։ Կորիդան Իսպանիայում հայտնի է եղել դեռևս 11-րդ դարում։ Իսպանիայից բացի ցլամարտեր կազմակերպվում են նաև Պորտուգալիայում, Ֆրանսիայի հարավում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում: Ինչ վերաբերում է Կատալոնիային, ապա թեժ պայքարից ու բազում բանավեճերից հետո ցլամարտը վերջնականապես արգելվեց, և 2012 թվականից արդեն Իսպանիայի հյուսիսարևելյան այս շրջանում կորիդա երևույթը զուտ որպես պատմամշակութային հուշ է մնացել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: