ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը լրացուցիչ ուղղաթիռներ է տեղակայել Սիրիայում. Stratfor

stratfor.com

Չնայած Սիրիայից իր օդատիեզերական ուժերի մի մասի դուրս բերման մասին հայտարարությանը՝ Ռուսաստանը շարունակում է ավելացնել Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայի ակտիվությունը: Այա մասին գրում է ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor ընկերությունը: Վերջինս հրապարակել է լուսանկարներ տիեզերքից, որոնք արվել են մարտի 17-ին, և որոնցում երևում է Լաթաքիայում ռուսական ավիաբազան, ինչպես նաև Տարտուս նավահանգիստը։

Լուսանկարները ցույց են տալիս, որ մարտի 17-ի ցերեկվա դրությամբ ռուսական ավիախմբի ավելի քան 1/4-ը լքել է Սիրիան։

Stratfor-ի տվյալներով՝ մարտի 15-ին թռչել են 3 «Սու-34» ինքնաթիռներ և տրանսպորտային «Տու-154»-ը, մեկ օր անց՝ բոլոր 12 «Սու-25»-երն ու տրանսպորտային «Իլ-76»-երի մի մասը։

Միևնույն ժամանակ լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսները ոչ միայն ընդլայնում են ենթակառուցվածքն ու օբյեկտներն ավիաբազայում, այլև այն, որ նրանք հավելյալ ակտիվներ են տեղակայել վերջին մի քանի օրերին, գրում է Stratfor-ը։ Խոսքը մասնավորապես «Մի-28» և «Կա-52» ռազմական ուղղաթիռների մասին է, որոնք կարող են կատարել ինչպես պաշտպանական գործառույթներ, այնպես էլ մասնակցել որոնողա-փրկարարական աշխատանքներին:

Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը դեռևս դուրս չի բերել իր «Սու-30» և «Սու-35» ինքնաթիռները և շարունակում օդից աջակցություն ցույց տալ սիրիական բանակին Պալմիրայի մերձակայքում ԻՊ դեմ մղվող մարտերում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: