Ալիևը փոխել է «խավիարային դիվանագիտությունը». The Economist
Քաղբանտարկյալների համաներումը մարդու իրավունքների պարբերաբար շարունակվող խախտումների ֆոնին չի կարող գնահատվել որպես առաջընթաց: Այս մասին ասվում է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի կողմից մարտի 17-ին Ադրբեջանում 14 քաղբանտարկյալի ազատ արձակման կապակցությամբ տարածված հայտարարությունում: Կառույցը այս համաներումը գնահատում է որպես Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ադրբեջանական ղեկավարության համար Սպիտակ տանը ընդունելություն կազմակերպելու Բաքվի հնարավորությունների ընդլայնում:
Ալիևի կողմից մի շարք քաղբանտարկյալներին ներում շնորհելու որոշման կապակցությամբ հիացական գնահատականները սկսել են զիջել այդ քայլի չոր քաղաքական գնահատականներին ոչ միայն ադրբեջանական այլ նաև միջազգային հանրության կողմից: Նշենք, որ վերլուծաբանները դեռ այն ժամանակ ասում էին, որ Ալիևի կողմից նման հրամանը ոչ թե նրա ավելի ժողովրդավար դառնալու արդյունք է, այլ նպատակ է հետապնդում սիրաշահելու արևմտյան գործընկերներին՝ հատկապես ԱՄՆ-ին: Սակայն այն ժամանակ ամերիկյան և եվրոպական ղեկավար շրջանակների կողմից Ալիևի այս որոշման կապակցությամբ հնչող ստանդարտ դրական արձագանքը միջազգային հանրության համար ընկալելի չէր դարձնում Ալիևի որոշման իրական շարժառիթները: Իսկ դրանք հետևյալն են՝ չեզոքացնել ԱՄՆ-ում որոշակի շրջանակների հակաադրբեջանական արդյունավետ գործունեությունը և վերականգնել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, որոնք այժմ բավականին վատ վիճակում են գտնվում:
Դրա համար Ադրբեջանը ստիպված է անցում կատարել զիջումների քաղաքականության, քանի որ, ինչպես ցույց է տվել վերջին ամիսներին Բաքվի դիվանագիտական պրակտիկան(օրինակ՝ ԵԽԽՎ ձախողումը), ադրբեջանական ավանդական դիվանագիտությունը այլևս այդքան էլ արյունավետ չէ: Այս կապակցությամբ բրիտանական The Economist-ը գրում է նաև, որ Ադրբեջանը ստիպված է այլ ուղիներ փնտրելու, քանի որ «ավանդաբար խավիարային դիվանագիտություն օգտագործող Ալիևի ռեսուրսները նավթի գների անկման հետևանքով կրճատվել են»: Մեկնաբանելով քաղբանտարկյալներին համաներում շնորհելը՝ հեղինակավոր թերթը գրում է. «Նավթային պետության բռնապետական ռեժիմը պատրաստվում է Վաշինգտոնում մարտի 31-ին կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովին՝ փորձելով վերականգնել իր ռեկորդային ցածր վարկանիշը»:
Սակայն հարկ է նշել, որ Ալիևը սխալվել է իր հաշվարկներում: Բաքուն ազատ է արձակել ոչ այն քաղբանտարկյալներին, որոնց պատճառով Արևմուտքը այդքան քննադատում էր Ալիևին և ենթադրվում է, որ Վաշինգտոնում այս մասին Ալիևին անպայման հիշեցնելու են:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ