ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեֆան Ստեփանյան՝ բետոնախառնիչի գյուտարար

zanrussia.com

Այսօր երբեմն հսկա շինությունների, նույնիսկ թաղամասերի և քաղաքների շինարարության արագությունն ուղղակի ապշեցնում է: Այսպես, անցյալ տարի  չինական Broad Sustainable Buildings ընկերության աշխատողները երկնաքեր էին կառուցել ընդամենը 19 օրում, և սա նման միակ դեպքը չէ: Հարկ է նշել, որ շինարարության տեմպի նման արագացման հարցում մեծ ներդրում ունի մեր հայրենակից Ստեֆան Ստեփանյանը, ով 1935 թվականին հայտնագործել է բեռնատարի վրա տեղադրված շարժական բետոնախառնիչը (արտոնագիր ԱՄՆ#1,935,922):

Շինարարության ընթացքը մինչ այդ բավականին երկար էր տևում, քանի որ պատրաստի բետոնը մինչև տեղափոխելն արդեն չորանում էր: Հետաքրքիր է, որ այս հայտնագործության համար հայ գյուտարարի կողմից ներկայացված առաջին արտոնագիրը 1916 թվականին մերժվել էր այն համոզմունքի պատճառով, որ բեռնատարը չի կարող դիմանալ բետոնախառնիչի ծանրությանը: Որոշ տեղեկությունների համաձայն էլ հայ գյուտարարի առաջին արտոնագիրը մերժվել է, քանի որ նա այն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքացի չէր:

Նշենք, որ Ստեֆան Ստեփանյանն ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում հաստատվել է 1906 թվականին: Նախ նա Կենտրոնական Օհայոում ղեկավարել է մարմարի քարհանքի աշխատանքները, այնուհետև հիմնել է բետոնի արտադրությամբ զբաղվող Arrow ընկերությունը:

Սեփանյանի հայտնագործությունն իսկապես հեղափոխություն առաջացրեց շինարարության ոլորտում: Իր այս ներդրման համար գյուտարարը 1954 թվականին արժանացել է ԱՄՆ-ի Ցեմենտի ազգային ասոցիացիայի մրցանակին՝ ցմահ դառնալով վերջինիս պատվավոր անդամը: 2004 թվականին ԱՄՆ-ի շինարարների ճանապարհատրանսպորտային ասոցիացիան Ստեֆան Ստեփանյանին ներառել է մասնավոր տրանսպորտային ոլորտի 100 լավագույն մասնագետների ցանկում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: