17.000 սիրիահայեր ապաստան են գտել Հայաստանում. ինչպե՞ս օգնել նրանց (հարցազրույց)
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ հիմնադիր նախագահ Անի Բալխյանի հետ՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի ներկայիս վիճակի և նրանց օգնության համար իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
Ի՞նչ թիվ են կազմում սիրիահայերը Հայաստանում: Արդյոք նրանց հոսքը դադարե՞լ է, թե՞ շարունակվում է:
Սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով ավելի քան 17.000 սիրիահայ ապաստան է գտել Հայաստանում։ Տեղին է նշել, որ 2012 թվականին ամռանը, երբ Հալեպ քաղաքի հետզհետե թեժացող պատերազմական դժնդակ պայմանների բերումով մեծ աճ արձանագրեց Հայաստան տեղափոխվող ազգակիցների թիվը, գիտակցելով նոր երկիր տեղափոխվող հայրենակիցների առջև ծառացած խնդիրները դիմագրավելու դժվարություններին՝ մի խումբ սիրիահայ կանանց մոտ ծնվեց գաղափար ստեղծելու բարեսիրական հասարակական կազմակերպություն, որպեսզի հավաքական աշխատանքի միջոցով կարելի լիներ օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին։ Այսպես 2013թ-ին ստեղծվեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը։
Իսկ սիրիահայության հոսքը Հայաստան դեռ շարունակվում է, և, թերևս, սա է այն պատճառներից մեկը, որ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը 2015թ-ին նախաձեռնեց «Փրկէ Կեանք Մը» ծրագիրը, որի նպատակն է աջակցել դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» կազմակերպությանը դիմած սիրիահայերին՝ ձեռք բերել մեկ-ուղղությամբ տոմս Լիբանանից դեպի Հայաստան։
Ձեր կառույցն իրականացնում է մի շարք ծրագրեր սիրիահայերին օգնելու համար: Արդյոք կա՞ միջազգային աջակցություն այդ ծրագրերին:
Հիմնադրումից ի վեր «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը մշակում և իրականցնում է տևական ծրագրեր, որոնք դյուրացնում են Հայաստան տեղափոխված սիրահայերի բնակեցման և ինտեգրման գործընթացները, ինչպես նաև նպաստում են սիրիահայ համայնքի հաստատմանը և կայացմանը Մայր Հայրենիքում: Այսօրվա դրությամբ շուրջ 1500 սիրիահայ կարիքավոր ընտանիքներ (ավելի քան 5000 անհատներ) գրանցված են «ՀԱԼԷՊ» կազմակերպությունում։
Ելնելով վերոհիշյալից կազմակերպությունը համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կառույցների հետ։ Օրինակ՝ կազմակերպությունը Հայաստանում վերաբացել է Սիրիայի Հալեպ քաղաքում շուրջ 13 տարի գործած «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկապես թերաճ անձանց կենտրոնը, որի համալրումը համապատասխան գույքով, սարքավորումներով, ինչպես նաև կենտրոնում հատուկ կարիքներ ունեցող անձանց համար համարժեք հարմարությունների ստեղծումն ու պայմանների բարելավումը հնարավոր է դարձել ԱՄՆ դեսպանության, մասնավորապես փախստականների համար նախատեսված Ջուլիա Թաֆթ ֆոնդի շրջանակում իրականացվող «Ավելի լավ պայմաններ հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց համար» ծրագրի շնորհիվ։
Կազմակերպությունը նախաձեռնել է «Հյուրընկալէ ընտանիք մը» հրատապ բնակարանային արձագանքման ծրագիրը, որի շրջանակում առանց վարձավճարի բնակարաններ են տրամադրվում կարիքավոր սիրիացի ընտանիքներին՝ նախապես սահմանված պայմաններով։ Այս ծրագրի շրջանակում «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ։ Վերջինս տրամադրում է կահույք ձեռք բերված նոր բնակարանների համար:
«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը նաև նախաձեռնել և իրականացրել է ծրագրեր ուղղված Հայաստանում ապաստանած սիրիահայ կանանց մասնագիտական-ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, նրանց տնտեսական մասնակցության խթանմանը և սոցիալական պայմանների բարելավմանը: Սիրիահայ կանանց ուղղված ծրագրերը կազմակերպությունը իրականացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ինչպես նաև Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի և ԵԽՀ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Հարկ է նշել, որ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը նաև իրականացնում է «Փրկէ կյանք մը» և «Որդեգրէ ընտանիք մը» ծրագրերը: Այս ծրագրերի կյանքի կոչման հարցում մեծ է աշխարհասփյուռ հայ բարերարների մասնակցությունը: Նրանց օժանդակության շնորհիվ է, որ կազմակերպությունը կարողանում է ձեռք բերել Լիբանանից Հայաստան մեկ ուղղությամբ տոմս ծայրագույն խնդիրներ ունեցող սիրիահայ ընտանիքների համար, և կարողանում է ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստան տեղափոխված ընտանիքներին՝ կենցաղային ծախսերը հոգալու համար: Վերոհիշյալ ծրագրերի նպատակն է կասեցնել Հայաստանից սիրիահայերի արտագաղթելու հրատապ երևույթը` շեշտը դնելով սիրիահայ համայնքի կայացմանը Հայաստանում:
Եվ որպես ամփոփում կազմակերպության կողմից իրականցվող ծրագրերի, կցանկանայի նշել, որ նաև իրականացվում են ծրագրեր, որոնց շնորհիվ Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Վերջինիս մեկնարկը տրվել է ԵԽՀ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԷՊ» կազմակերպության համագործակցության արդյունքում, որից հետո կազմակերպությունն իր նախաձեռնությամբ և իր կողմից հատկացվող ֆինանսավորմամբ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ոչ միայն հասուն տարիքում գտնվող սիրիահայ անձանց, այլև երիտասարդներին:
Որո՞նք են այն հրատապ խնդիրները, որոնց այսօր բախվում են սիրիահայերը: Ի՞նչ նախաձեռնություններ կան դրանց հաղթահարման հետ կապված:
«ՀԱԼԷՊ» կազմակերպության ամենօրյա աշխատանքը, մոտ կանգնած լինելը գոյատևման նվազագույն միջոցներ չունեցող ավելի քան 5000 սիրիահայերի և խորապես ուսումնասիրելով գրեթե յուրաքանչյուր ընտանիքի սոցիալական վիճակը, վեր է հանում Հայաստանում ապաստան գտած սիրիահայ համայնքի ամենաառաջնային և հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրը՝ բնակարանային խնդիրը:
Ինչպես նշեցինք, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը մշակել և իրականացնում է «Հյուրընկալէ ընտանիք մը» ծրագիրը, որն իրականցվում է բարերարների նյութական աջակցությամբ, ովքեր, ծրագրում ներդնելով 15,000 – 20,000 ԱՄՆ դոլարի չափով գումար, գնում են բնակարաններ Հայաստանում, գրանցում բնակարաններն իրենց անուններով և ծրագրի շրջանակում բնակարաններն առանց վարձավճարի տրամադրում են կարիքավոր սիրիացի ընտանիքներին:
Տեղին է նշել, որ վերջերս «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը մասնակցեց «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովին` ուղղված Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց ինտեգրումը Հայաստանում դյուրացնելուն: Աշխատաժողովի ընթացքում «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը բարձրացնելով բնակարանային խնդրի կարևորությունը՝ առաջարկեց աշխատաժողովի մասնակից կառույցներին միասնաբար կազմակերպել համահայկական դրամահավաք՝ արդեն ուղղված Հայաստանում սիրիահայ համայնքի բնակարանային խնդիրների լուծմանը, որի արդյունքում ձեռք կբերվեն բնակարաններ և անվարձահատույց կնվիրաբերվեն խիստ ծանր վիճակում գտնվող սիրիահայ ընտանիքներին՝ բնակարանները որոշակի ժամկետով վաճառքի ենթակա չլինելու պայմանով։
«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը նաև կարևորում է սիրիահայության առջև ծառացած երկրորդ հրատապ լուծում պահանջող խնդիրը, որը վերաբերում է զբաղվածությանը։ Այս առթիվ կազմակերպությունը մշակել է մի շարք ծրագրեր ուղղված սիրիահայության զբաղվածության խնդրի ապահովմանը։ Հնարավոր ֆինանսավորում գտնելու դեպքում կազմակերպությունը մոտ ապագայում կստեղծի աշխատատեղեր Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար։ Ինչպես նշեցինք, մինչ այսօր կազմակերպությունը իրականացրել է ծրագրեր, որոնց շնորհիվ թվով 80 սիրիահայ կանայք ձեռք են բերել գիտելիքներ և առաջնային հմտություններ անհատական գործունեություն ծավալելու և ապրուստի միջոցներ վաստակելու համար։
Հարկ է նշել, որ կազմակերպությունը նաև իրականացնում է արաբերենի և արևմտահայերենի դասընթացներ և աշխատանքի հնարավորություն է ստեղծում արաբերենի և արևմտահայերենի սիրիահայ մասնագետների համար։
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ