Ռուսաստան-Թուրքիա ճգնաժամը կարգավորման առաջին միտումներն է դրսևորում
2015 թվականի նոյեմբերից միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին ռուս-թուրքական հարաբերությունները՝ ստիպելով նոր ռազմավարություն մշակել այս ճգնաժամից բխող մարտահրավերներից խուսափելու, ինչու չէ, նաև ստեղծվող հնարավորություններից օգտվելու համար:
Նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանի վրա Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում՝ վերջին տարիների մտերիմ դաշնակիցներին դարձնելով անզիջում հակառակորդներ:
Սկզբում թվում էր, թե դժվար թե Մոսկվան և Անկարան ցանկանան վերջնական փակուղի մտցնել ռուս-թուրքական հարաբերությունները: Ակնկալվում էր, որ առաջին կոշտ հայտարարություններից հետո կողմերը մեղմացման կգնան, բայց այդպես տեղի չունեցավ, ընդհակառակը՝ կողմերը սկսեցին գործի դնել իրենց բոլոր հնարավոր խաղաքարտերը՝ որքան հնարավոր է շատ միմյանց հարվածներ հասցնելու համար:
Ռուսաստանն, օրինակ, Թուրքիայի կողմից Սու-24-ի խոցումը դիտարկելով որպես դավաճանություն՝ վերջնական ձախողման մատնեց Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, այդ թվում՝ ավիահարվածներով օժանդակելով սիրիական բանակին կտրել Թուրքիայի կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումների մատակարարման հիմնական ուղիները: Մոսկվան ավելի հեռուն գնաց՝ դիպչելով Թուրքիայի համար ավելի զգայուն գործոնների՝ Սիրիայի թուրքմեններին և քրդերին՝ կործանիչ հարվածներ հասցնելով առաջինին և էականորեն մեծացնելով երկրորդին տրամադրվող աջակցությունը: Ռուսաստանը նաև մեծ հարված հասցրեց Թուրքիայի տնտեսությանը, որն առանց այն էլ տարածաշրջանային զարգացումնների պատճառով այնքան էլ լավ վիճակում չէր:
Թուրքիան, իր հերթին, արտաքուստ խուսափելով հնչեղ գործողություններից, ակտիվ քայլեր ձեռնարկեց դիվանագիտական մակարդակում՝ հերթական անգամ ակտիվացնելով Ղրիմի թաթարների գործոնը: Ռուս-թուրքական լարվածությունը դարձավ թուրք-ուկրաինական դաշնակցության գլխավոր խթանը: Սա հատկապես դրսևորվեց 2016 թվականի մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Թուրքիա կատարած երկօրյա այցի ժամանակ, երբ կողմերը որոշում կայացրին «ռուսական ագրեսիայի պայմաններում» խորացնել Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական դաշնակցությունը, մասնավորապես` անվտանգության և պաշտպանության ոլորտում:
Այսօր՝ ռուս-թուրքական լարվածության մեկնարկից գրեթե 4 ամիս անց, ճգնաժամը կարգավորվան առաջին միտումներն է դրսևորում: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Ռոսավիացիան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանը թույլատրել է պարբերական չվերթներ իրականացնել թուրքական Անթալիա հանգստավայր (Ռուսաստանից դեպի Թուրքիա չարթեչային թռիչների արգելքը Մոսկվան մտցրել էր 2015 թվականի դեկտեմբերի 1-ին):
Նույն օրը ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը չի կարող հավերժ տևել, այն ժամանակավար բնույթ է կրում: Այնուհետև ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ Մոսկվան պատրաստ է կարգավորել Անկարայի հետ հարաբերությունները, եթե Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը: Մոսկվայում սպասում են Անկարայի քայլին: Նշենք, որ Ռուսաստանը պահանջում է թուրքական ղեկավարությունից ներողություն խնդրել ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման համար, փոխհատուցել վնասը և պատժել մեղավորներին:
Ստեղծված իրավիճակը տարօրինակ զուգադիպությամբ հիշեցնում է «Մավի Մարմարայի» միջադեպը, որը 2010 թվականին Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ դարձավ: Այն ժամանակ Թուրքիան էր Իսրայելից ներողություն և փոխհատուցում պահանջում: 2013 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Թել Ավիվը ներողություն խնդրեց Անկարայից, ինչից հետո սկսվեց լարվածության հաղթահարման գործընթացը: Այսօր արդեն Թուրքիան և Իսրայելը հայտարարում են ճգնաժամի կարգավորման գործընթացում զգալի առաջընթացի մասին, ինչը պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական նոր իրավիճակի մարտահրավերներով:
Նշենք, սակայն, որ Ռուսաստանը, նախընտրելով ուղղակի շփումներով (անգամ փակ) հարաբերությունների կարգավորումը, մերժում է Թուրքիայի հետ ճգնաժամը հաղթահարելու համար բոլոր հնարավոր միջնորդությունները: Իսկ նման փորձեր եղել են Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի կողմից: Չի բացառվում, որ որպես միջնորդ հանդես գալու փորձեր արած լինեն նաև Գերմանիան և Միացյալ Նահանգները:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստում է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը: Մասնավորապես, Սիրիայում վերջին լծակները կորցնելուց հետո Թուրքիայում գիտակցում են Ռուսաստանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ստանձնած առանցքային դերակատարումը: Մյուս կողմից, Թուրքիայի հետ երկխոսությունը Ռուսաստանին հնարավորության կտա առնվազն քայլեր ձեռնարկել սիրիական կարգավորման գործընթացում Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը չեզոքացնելու ուղղությամբ՝ էականորեն բարձրացնելով իր միջազգային հեղինակությունը:
Նույն դժվարին սիրիական հակամարտության ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաջող համագործակցության փորձը բավական է հասկանալու համար, որ այս երկրները ունակ են մի կողմ դնել իրենց տարաձայնությունները, երբ խոսքն իրենց շահերին է վերաբերում:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ