ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞րքան գումար են ծախսում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշավի համար

Iakov Filimonov / 123rf.com

Ամերիկյան նախագահական ընտրությունների քարոզարշավի ուշագրավ պահերից է նաև թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրարշավի համար կատարված հանգանակությունները: Փորձագետների կարծիքով՝ ինչքան շատ գումար է վատնում թեկնածուն նախընտրական քարոզարշավի համար, այնքան ավելի մեծ է ընտրություններում հաղթելու հնարավորությունը, քանի որ թեկնածուների նախընտրական բյուջեն ցույց է տալիս տվյալ թեկնածուի հասարակական աջակցությունը: Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումը կատարվում է անհատների կողմից կամավոր հանգանակությունների, քաղաքական կուսակցությունների և հանձնաժողովների կողմից ներդրումների միջոցով, ինչպես նաև թեկնածուների և նրանց ընտանիքի անդամների սեփական միջոցների և պետության կողմից տրամադրվող միջոցների հաշվին:

Նշենք, որ այս պահին նախընտրական բյուջեի առումով առաջատարը դեմոկրատական կուսակցության թեկնածուներն են: Այսպես, ԱՄՆ-ի նախագահի ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի բյուջեն կազմում է մոտավորապես 130 մլն 444 հազար դոլար: Նշվում է, որ նրա նախընտրական քարոզարշավում ամենամեծ ներդրումները կատարել են բանկերի տնօրենները և փաստաբանները: 200 դոլարից պակաս նվիրատվություններով Քլինթոնը հավաքվել է նախընտրական միջոցների ընդամենը 17 տոկոսը: Սենատոր Բերնի Սանդերսը, ով հանդես է գալիս քաղաքականության մեջ մեծ գումարների ներդրման քննադատությամբ և Քլինթոնին մեղադրում է Ուոլ Սթրիթի հետ սերտ կապերի համար նախընտրական քարոզարշավի համար հավաքել է 96 մլն 311 հազար դոլար: Սենատորը հիմնականում քարոզարշավի համար գումարը հավաքել փոքր գումարներով շարքային ամերիկացիների հանգանակությունների շնորհիվ. նախընտրական բյուջեի երեք քառորդը հավաքվել է 200 դոլարից փոքր նվիրատվությունների հաշվին: Սանդերսին հաջողվել է ֆինանսավորում ստանալ նույնիսկ գործազուրկներից. 2015-ին նրա նախընտրական քարոզարշավի համար գործազուրկ ամերիկացիների հանգանակությունները կազմել են 15 մլն դոլար:

Հանրապետական կուսակցությունից նախագահի հնարավոր թեկնածուներից Թեդ Քրուզը նախընտրական քարոզարշավի համար հավաքել է 54 մլն 661 մլն դոլար, ընդ որում՝ գումարների 46 տոկոսը հավաքվել է սենատորի հարազատ Տեխասում՝ վերջինիս ավանդական արդյունաբերական ոլորտների՝ նավթային և գազային ընկերությունների և  գյուղատնտեսության ոլորտի հանգանակությունների շնորհիվ: Քրուզին աջակցում է նաև ԱՄՆ-ի փոստային ծառայությունը՝ ավելի շուտ վերջինիս աշխատակիցները, որոնց հաջողվել է Քրուզի համար հավաքել ավելի քան 34 հազար դոլար: Նախագահի ամենասկանդալային թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թարմփի նախընտրական բյուջեն կազմում է 25 մլն 526 դոլար, որից սակայն 7,5 մլն է հավաքվել անհատական հանգանակություններից: Թրամփի քարոզարշավի ամենաակտիվ ներդրողներն են առողջապահության և անշարժ գույքի ոլորտների աշխատակիցները: Նշենք, որ Թրամփի քարոզարշավի 69 տոկոսը ֆինանսավորվում է անձամբ գործարարի կողմից, ով այդ նպատակով պարտք է վերցրել, ինչը պետք է հետ վերադարձնի կա՛մ հանգանակություններից ստացված գումարի հաշվին,  կա՛մ սեփական միջոցներով: Նշենք, որ Թրամփը մինչ այժմը սեփական միջոցների քարոզարշավի համար վատնել է ընդամենը 250,381 դոլար: Չնայած նման քիչ գումարներ ծախսելուն պետք է նշել, որ Թրամփը հիմա համարվում է ընտրապայքարի ֆավորիտներից մեկ՝ չնայած վերլուծաբանների կանխատեսումներին, որ Թրամփին ունեցած գումարը չի բավարարի հաջող նախընտրական քարոզարշավ իրականացնել:

Նշենք, որ ամենաշատ գումարը նախընտրական քարոզարշավի համար  ծախսել է գործող նախագահ Օբաման: 2008 թվականին Օբաման այդ նպատակով ծախսել էր 760, իսկ 2012 թվականին՝ 737 մլն դոլար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: