ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկահայերը կամ «Փոքրիկ Հայաստան» ԱՄՆ-ում

Армянская Церковь Святой Троицы (c) tta.am

Հայկական սփյուռքն ԱՄՆ-ում, ինչպես հայտնի է, համարվում է ամենախոշորներից մեկը: Դրա թիվը տատանվում է 800,000-ից մինչև ընդհուպ 2 միլիոն: Հստակ տվյալներ ամերիկահայերի թվաքանակի մասին գտնելը բարդ է, չնայած ներկայիս նախագահ Բարաք Օբաման մի անգամ իր ելույթներից մեկում նշել է, որ հայերն ԱՄՆ-ում 1.543, 000 հոգի են:

Ինչևէ, հայերն Ամերիկայում բնակություն են հաստատել դեռևս 17-րդ դարի առաջին տասնամյակներից։ Այստեղ եկած առաջին հայի՝ պարսկահպատակ Ջոն Մարտինի անունը հիշատակվում է 1618 թվականին (զբաղվել է ծխախոտագործությամբ)։ 1653-1654 թվականներին Վիրջինիայի նահանգի կառավարչի հրավերով Թուրքիայից եկել են շերամաբույծ երկու հայ վարպետներ՝ շերմաբուծությունը զարգացնելու նպատակով։ 17-18-րդ դարերին հայերի փոքրաթիվ խմբեր Ամերիկա են գաղթել Եվրոպայից (Լեհաստանից, Հունգարիայից, Հոլանդիայից), ինչպես նաև Հնդկաստանից և վերաբնակվել Վիրջինիա, Հարավային Կարոլինա, Ջորջիա նահանգներում։

Մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունն ապրում է Կալիֆոռնիայում, իսկ ավելի կոնկրետ` հենց Լոս Անջելեսում և հարակից փոքրիկ քաղաքներում, թեև հայեր կան նաև Ամերիկայի այլ նահանգներում: Նրանց հիմնական մասն ԱՄՆ է տեղափոխվել Հայոց ցեղասպանությունից հետո՝ 20-րդ դարասկզբին: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին արդեն ԱՄՆ-ում բնակվել է շուրջ 200 հազար, 1965թ.` 300 հազար, 1970-72թվականներին` շուրջ 450-500 հազար հայ:

19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին ամերիկահայերի գերակշռող մասը բանվորներ էին։ Ավելի ուշ հայերը սկսել են աչքի ընկնել նաև բիզնեսի ասպարեզում։ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում գործել են արևելյան գորգի 75 խոշոր հայկական ընկերություններ և 200-ից ավելի նորոգման արհեստանոցներ։ Հայտնի էին Կյուլպենկյան տոհմից գորգավաճառներ Պատրիկ, Գուլաբի, Հարություն եղբայրները։ Հայերը զբաղվում էին նաև հողագործությամբ (հատկապես Կալիֆոռնիայում). ունեին խաղողի, չամիչի, մրգի, գինիների արտադրության ու վաճառքի ձեռնարկություններ։ Ներկայումս հայերի սոցիալական կազմը խիստ խայտաբղետ է՝ ծառայողներ, մանր և խոշոր ձեռնարկատերեր, առևտրականներ, բանվորներ, արհեստավորներ, բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ, ուսանողներ և այլն։ Հայ պաշտոնյաներ կան Սպիտակ տանը, Պետական դեպարտամենտում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում։

Ներկայումս հայերը բնակվում են հիմնականում Կալիֆորնիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Միչիգան, Մասաչուսեթս, Իլինոյս, Ֆլորիդա, Կոնեկտիկուտ, Տեխաս նահանգներում։ Միացյալ Նահանգներում այժմ կարելի է հանդիպել տարբեր զբաղմունքի տեր հայերի՝ մանր ու խոշոր ձեռնարկատերեր, ծառայողներ, առևտրականներ, արհեստավորներ, բանվորներ, գիտնականներ, բժիշկներ։ Հայ գործիչներ կան ԱՄՆ-ի կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում։ Երկար ժամանակ ամենամեծ նահանգի՝ Կալիֆորնիայի նահանգապետն էր (1981-92) Ջորջ Դոքմեջյանը:

ԱՄՆ-ում առաջին հայ առաքելական եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնվել է 1891 թվականին, Ուստրում։ Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին ԱՄՆ-ում ունի շուրջ 90 եկեղեցի։ Հայ ավետարանականներն ունեն 22 ժողովարան, հայ կաթոլիկները՝ 6 եկեղեցի։

1867 թվականին ԱՄՆ գաղթած Հակոբ Առաքելյանը հիմնել է ժամանակի խոշորագույն «Փիլգրիմ փրես» տպարանը, իսկ առաջին հայ պարբերականը՝ «Արեգակը», լույս է տեսել 1888 թվականին, Ջերսի Սիթիում. ցայսօր ԱՄՆ-ում լույս է տեսել ավելի քան 300 անուն պարբերական։

ԱՄՆ-ում հայկական առաջին դպրոցը` Վարդուկյան վարժարանը, հիմնվել է 1880-ական թվականների վերջին, Նյու Յորքում։ Առաջին ամենօրյա դպրոցը՝ Ֆերահյան երկրորդական վարժարանը, գործում է 1964 թվականից՝ Լոս Անջելեսում։ Ներկայումս ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա վարժարաններ։

ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 կիրակնօրյա հայկական վարժարաններ, որտեղ մանուկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն։ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ։

Հայտնի ամերիկահայերից են Վիլյամ Սարոյանն ու Մայքլ Առլեն Կրտսերը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհիներ Լիլի Չուգասզյանն ու Լուսին Ամարան, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, գեղանկարիչներ Հովսեփ Փուշմանը և Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), երգահան Ալան Հովհաննեսը, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը, հեռուստեսային դեմքեր Քիմ, Քլոյի և Քորթնի Քարդաշյան քույրերը։

Իհարկե, սա Ամերիկան նվաճած հայերի ամբողջական ցուցակը չէ: Հայ ժողովրդի ներկայացուցիչների թվում բազմաթիվ տաղանդավոր և աշխատասեր մարդիկ կան, ովքեր մեծ բարձունքների են հասել տարբեր բնագավառներում, և նրանցից  յուրաքանչյուրը ԱՄՆ-ն նվաճել է յուրովի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: