ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ-ն ընդունել է Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի 1-4 կուրսերի  մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի:

Հանդիպմանը Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի ավելի քան քսանհինգ հազար ուսանողից հինգ հարյուրը հայ են, իսկ Հայագիտության ամբիոնի դասերին տարեկան մասնակցում է շուրջ հարյուր հիսուն ուսանող: Պրն. Տեր-Մկրտչյանն ընդգծեց, որ ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան, անպայման այցելում է Մայր Աթոռ, որպեսզի լիցքավորվի ու ներշնչվի և այդ նույն ներշնչումը փոխանցի իր ուսանողներին, որ զգան, թե որքան զորեղ է Հայաստանյաց Եկեղեցին և ինչպիսի կարևոր դեր է խաղում հայոց կյանքից ներս:

Այնուհետև համալսարանականներին ողջունեց Գարեգին Բ. Կաթողիկոսը` ամենքին բերելով իր հայրական սերն ու օրհնությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Բարլոու Տեր-Մկրտչյանին՝ հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու, նրանց հայկական ոգի, շունչ ու կրթություն փոխանցելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց լինել ժրաջան և ուսումնատենչ, որպեսզի ապագայում, ուր էլ որ բնակվեն, իրենց նվիրյալ ու արդյունավետ ծառայությունը բերեն հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը խմբին մաղթեց բարի կեցություն հայրենիքում` շրջելու պատմամշակութային տարբեր վայրերով, հիանալու դարավոր սրբավայրերով և վայելելու ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալ ոգին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: