ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-թուրքական հարաբերություններում ձնհա՞լ, թե՞ իմիտացիա

pravda-tv.ru

Ռուսաստանին և Թուրքիային անհրաժեշտ է կարգավորել համագործակցությունը տարածաշրջանային խնդիրների լուծման նպատակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վաշինգտոնում Բրուքինգսի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ: «Չնայած Մոսկվայի կտրուկ արձագանքին, որը մեզ համար դժվար է հասկանալ, տարածաշրջանային խնդիրներն անհրաժեշտ են դարձնում մեր համագործակցության նորացումը, քանի որ Ռուսաստանը և Թուրքիան մեր աշխարհագրական տարածքում կարևոր երկրներ են»,- նշել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը «կգնահատի այդ անհրաժեշտությունը»:

Նշենք, որ Էրդողանի այս հայտարարությանը նախորդել է ռուսական Սու-24-ի օդաչուի սպանության պատասխանատվությունը ստանձնած Ալփարսլան Չելիքի ձերբակալությունը Իզմիրում: Վերլուծաբանները հույս են հայտնում, որ սա դրականորեն կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, որոնք վերջին ամիսներին բավականին սրվել են:

Փորձագիտական շրջանակներում ռուս-թուրքական հարաբերություններում ձնհալի սպասումները պայմանավորված են նաև Ռուսաստանի իշխանությունների վերջին հայտարարություններով: Այսպես, օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը ժամանակավոր բնույթ է կրում: ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն իր հերթին նշել է, որ Մոսկվան պատրաստ է կարգավորել Անկարայի հետ հարաբերությունները, եթե Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով էլ Կրեմլում սպասում են Անկարայի կողմից նման իրավիճակներին բնորոշ քայլին:

Ինչպես ռուս-թուրքական լարվածության առաջին օրերին, այժմ էլ Թուրքիայից հնչում են Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարությունները: «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մոտ ապագայում ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորվեն», - հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիտաշը:

Նշենք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների վերկանգնման համար բացի ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման համար թուրքական ղեկավարությունից ներողությունից և փոխհատուցումից, պահանջում է նաև պատժել մեղավորներին, և Չելիքի ձերբակալությունն այս համատեքստում կարծես գործնականում հաստատում է Անկարայի բարի կամքի առկայության մասին:

Սակայն, ռուս փորձագետները զգուշավորությամբ են մոտենում Չելիքի ձերբակալության փաստին: Այսպես, Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին չի բացառում, որ Չելիքի ձերբակալությունը ոչ թե թուրքական իշխանությունների, այլ վերջինիս ընդդիմախոսների ձեռքի գործն է, որի նպատակն է վատ դրության մեջ դնել Էրդողանին: Սատանովսկին ընդգծել է, որ էրդողանն իր կառավարման ընթացքում հասցրել է հարաբերությունները փչացնել թուրքական հասարակության գրեթե բոլոր շերտերի հետ: Քաղաքագետ Անտոն Խաշենկոն էլ Չելիքի ձերբակալությունը կապում է հասարակական կարծիքը փոխելու, ինչ-որ կերպ շտկելու թուրքական կողմի փորձերի հետ: էրդողանն անցանկալի է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ԱՄՆ-ում և հետևաբար հասկանում է, որ ինչ-որ քայլեր են անհրաժեշտ Թուրքիային լավ կողմից ներկայացնելու համար: Այս կապակցությամբ նշենք, որ հետաքրքիր զուգադիպությամբ Չելիքին, ով ազատորեն հարցազրույցներ էր տալիս թուրքական ԶԼՄ-ներին, ձերբակալվել է էրդողանի ԱՄՆ-ն կատարած այցի ժամանակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: