ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտոնական. Իրավիճակն առաջնագծում (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

09:20 / 08/04/16 /

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի ընթացքում կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել սահմանին հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ:

Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

20:10/07/04/16/

Արցախի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

10:37 /07/04/16/

«Ապրիլի 6-ին ժամը 10:35-ից մինչև 23:00 սահմանները Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից: ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար»,- հայտնում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

09:00 /07/04/16/

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

 

00:01 /07/04/16/

Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասինպայմանավորվածությունը:

 Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին,  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի)ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդիականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲպայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն ԿառլենիԳասպարյանը:

 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում էքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

 

15:29 /06/04/16/

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

08:55 /06/04/16/

«Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

21:00 /05/04/16/

«Հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում  զոհվել է հայկական բանակի 29 զինծառայող, վիրավորվել 101- ը, անհետ կորած է համարվում 28 զինծառայող»,- հայտարարել է Արցախի ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը։

Մամուլի ասուլիսում հրապարկվել է ադրբեջանական կողմից որսված հեռախոսային հաղորդագրությունը, ըստ որի՝ հակառակորդի մարդկային կորուստներ 2000- ից ավելի են։ Հակառակորդն ունի նաև ռազմական տեխնիկայի լուրջ կորուստներ։ Այս ընթացքում նա կորցել է 24 տանկ, 4 զրահամեքենա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ և 1 «Գրադ» կայանք։

 

16:55 /05/04/16/

«Հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 5-ի առավոտյան ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

 

14:40 /05/04/16/

 

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում: 

 

11:45 / 05/04/16/

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում: Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է վերջինիս ղեկավարի նմանատիպ հայտարարությանն ի պատասխան երեկ տարածված հաղորդագրությունում:

 09:30 /05/04/16/

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):

 ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

 

08:35 /05/04/16/

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր, հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է "Սմերչ" համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:

23:59 /04/04/16/

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:

 ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածն տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն:

 

23:10 /04/04/16/

«Իրենց խոցված տանկերի քանակը դարձավ 29»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

22:06 /04/04/16/

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն:

Այսօր նորաստեղծ կենտրոնում տեղի է ունեցել անդրանիկ հանդիպումը տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը վարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Հանդիպման մեկնարկին ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին ստեղծված բարդ իրադրության պայմաններում Արցախում գտնվելու և դրանք լուսաբանելու համար,  բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է շփման գոտում տեղ գտած գործողությունների ժամանակագրությունը, հակառակորդի կողմից կիրառվող հրթիռահրետանային, զրահատանկային և օդուժի միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ТОС ծանր հրանետային համակարգերի և հարվածային թռչող սարքերի գործածությանը:

Վ. Առստամյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստների վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հակառակորդի մարդկային ուժի կորուստներն անցնում են 300-ից՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը: Վերջում նա պատասխանել է ներկաների հարցերին:

Նշենք նաև, որ ամեն օր օպերատիվ իրազեկման կենտրոնը ժամը 19:00-ին հանդես է գալու առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ թարմ տեղեկատվությամբ, լինելու է նաև մամուլի ասուլիս:


21:40 /04/04/16/

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված "ТОС 1" տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:

 Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ:

21:37 /04/04/16/

Ադրբեջանի բանակի կորուստները մարտերի 4 օրերի ընթացքում

Պաշտպանության բանակի՝ մարտերի քառօրյա հրապարակումների հիման վրա Ռազմինֆոն հավաքել է մարտերի 4 օրերի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստները: Դրանք են.

 

• 23 զինծառայող, որից 8 սպա-ենթասպա, բոլորը անուններով հաստատված
+ ավելի քան 100 զինծառայող, որոնց անունները դեռ հայտնի չեն

• 20 տանկ
• 1 «Գրադ» ՀԿՌՀ
• 1 ՏՕՍ-1Ա հրանետ
• 6 զրահապատ մեքենա (այդ թվում՝ 1 ՀՄՄ, 1 ինժեներական մեքենա)

• 2 ուղղաթիռ
• 6 անօդաչու թռչող սարք

 

21:25 /04/04/16/

Հայկական բանակի կորուստները մարտերի 4 օրերի ընթացքում

Այսօր՝ ապրիլի 4-ին, Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտարարել է հայկական ուժերի կորուստները: 

Մարտերի 4 օրերի ընթացքում հայկական կողմի կորուստներն են.

• 20 զոհված զինծառայող, որից 6-ը սպա-ենթասպա
• 72 վիրավոր զինծառայող, որից 8-ը սպա-ենթասպա
• 26 անհետ կորած զինծառայող

• 4 քաղաքացիական անձ, որից 1 երեխա

• 3 դիրք հյուսիս (մարտերը շարունակվում են)
• 5 դիրք հարավ (մարտերը շարունակվում են)
(ընդհանուր մոտ 200-250 քառ մետր ոչ բնակելի տարածք)

• 7 տանկ

Այս ամենը տրված է 04.04.2016 11:00 դրությամբ:

 

20:09  /04/04/16/

«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: 

16:25 /04/04/16/

«Ապրիլի 2-ից սկսած միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ: Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և ռանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:

Համակարծիք լինելով ռազմական գործողությունների դադարեցման կոչերին, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ուժերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման համար, քաղաքական հայտարարություններից զատ, անհրաժեշտ է համաձայնեցնել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ. մշակել հրադադարի սահմանման տեխնիկական պայմաններ, իրականացնել հակամարտող ուժերի հեռացում/բաժանում և հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության, 1970թ. Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի և Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերի, մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաև ադրբեջանական զինված ուժերի և զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հանդիսանում են ռազմական հանցագործություններ: Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլևս չմասնակցող կոմբատանտների և ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները և ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

14:56 /04/04/16/

«Հաստատված տեղեկությունների համաձայն ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

13:30 /04/04/16/

 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС(Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել: Բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են: 

Դեպքերի հետագա զարագացումների մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:

 

12:52  /04.04.16/

Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

12:00 /04.04.16/

Ադրբեջանական կողմը հարավային ճակատում ունի զրահատեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ: Այդ մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Լավ լուրերից հերթական մեկը. Փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և րահատեխնիկայի կորուստներ»,- գրել է նա:

 

11:18 /04.04.16/

Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են:

 

10:52 /04.04.16/

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, (այդ մասին արդեն հաղորդվել էր), իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:
Հետագա զարգացումների մասին առաջիկա հաղորդագրություններում:

 

09:12 /04.04.16/

Առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել:

08:10 /04.04.16/

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, "Գրադ"  կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:

00:17 /04.04.2016/

Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին։

 19:56/03.04.2016/

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են:
Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 ("Գրադ") տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:
Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում:

19:00/03.04.2016/

Վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին գրում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 
Արցախի և ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում և ադրբեջանական կողմի որևէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող: Մենք շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, ընդ որում ճակատի շատ հատվածներում գտնվում ենք թելադրողի դիրքերում: Կրկին ընդգծեմ, սակայն, որ ճակատի որոշ հատվածներում մարտերը դեռևս շարունակվում են, քանի որ հակառակորդը այդտեղ կուտակել է խոշոր ուժեր:
Հարկ եմ համարում անել մի քանի դիտարկումներ.
- ադրբեջանական այսպես կոչված «ճակատային թողարկումները» ուշադիր դիտեք և ուշադրություն դարձրեք մի հստակ առանձնահատկության – ոչ մի նյութում հստակ և պարզորոշ չի երևում հայկական կողմի մարդկային և տեխնիկական որևէ կորուստ, նույնիսկ որևէ հստակ դիրք չի երևում, որ իրենք գրավել են: Մենք որոշակի կորուստներ ունցել ենք, որի մասին չենք լռել, բայց իրենք նույնիսկ դա էլ ի վիճակի չեն ցուցադրել ու ներկայացնել, իսկ դա միայն նշանակում է այն, որ դաժան մարտերն ընթանում են իրենց զբաղեցրած բնագծերում և նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում:
- ուշադրություն դարձրեք երկու հասարակությունների վերաբերմունքին արդեն երկրորդ օրն ընթացող մարտական գործողություններին, քանզի, եթե հայկական կողմում հասարակությունը ոգևորված է, իսկ դեպի ճակատ մեկնող կամավորների հոսքն էլ իրոք հսկայական է, ովքեր երգով ու պարով են գնում, ապա թշնամու կողմում լրիվ հակառակ պատկերն է:
- ուզում եմ հատուկ ընդգծել նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների հստակ և հավասարակշռված պահվածքը, երբ առանձին լրատվամիջոցներ հաջողությամբ խուսափեցին հակառակորդի տեղեկատվական ծուղակներից` դրսևորելով սթափ, ազգամետ և արհեստավարժ դիրքորոշում, ինչ նշանակալից առաջընթաց է նախորդ տարիների ֆոնին:
Վերջում կրկին ուզում եմ ընդգծել, որ ուշադրություն մի դարձրեք հայկական կողմի կրած մարդկային, տեխնիկական և տարածքային կորուստների մասին տարածվող հնարավոր հաղորդումներին, որոնք ուղված են հասարակության շրջանում վախ և խուճապ առաջացնելուն, քանի որ տեղեկատվական հարձակումը հանդիսանում է ժամանակակից պատերազմի անբաժանելի մասը: 
Մենք տիրապետում ենք հստակ և ամբողջական տեղեկատվությանը, ներկայումս այն վերլուծվում է և շուտով կներկայացվի հասարակությանը:


16:25/03.04.2016/

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 ("Գրադ") տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:

Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ "հակահարձակողական գործողություններ" և "ազատագրված տարածքների ամրապնդում" եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:

ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը:

 

13.55/03.04.2016/

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:
Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:
Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:

11:35/03.04.2016/

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և յուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

07:25 /03.04.2016/

Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: 

20:50

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է  հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին խոցված ադրբեջանական ՄԻ-24 ուղղաթիռը պատկերող տեսանյութ:

  

 

20:18

 ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ի երեկոյան ԱԱԽ նիստ է անցկացրել: Նիստի ընթացքում նախագահը հայտնել է, որ հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր:

Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ ԼՂՀ հետ պետք է կնքվի ռազմական փոխօգնության պայմանագիր:

19:35

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական կենդանի ուժի կորուստները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում` նկարահանված ԱԹՍ-ից:

  

18:50

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 ("Գրադ") տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:

Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

17:55

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: 
Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին»:

15:59

«Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են»,- հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը: «Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է նա:

12:56

ՀՀ ՊՆ Մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված անօդաչու սարքի լուսանկարը 

 

12:50

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:

Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը:

12:32

«Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաևանօդաչու թռչող սարք և տանկ»,- հայտանում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

12:08

ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:

11:29

«Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

11:14

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:

Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար:

10:47

«Պահեստուժի մոբիլիզացիայի կարիք առայժմ չկա. զինված ուժերի անձնակազմը նախաձեռնությունը իր ձեռքում է պահում: Ժամկետային զինվորները, հատկապես նորակոչիկները վտանգավոր կրակակետերում չեն. մարտը վարում են փորձառու սպաներ, պայմանագրայիններ: 
Հակառակորդի առաջնային պլանները այս պահին ձախողվել են. ունեն մարդկային ու նյութական կորուստներ (զրահատեխնիկա, ուղղաթիռ)»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

10:43

«Ըստ պաշտոնական տեղեկատվության, խոցված ադրբեջանական ՄԻԳ 24/35  ուղղաթիռը գտնվում էր Մռավ լեռից արևելք»,- իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրում Հովհաննիսյանը: 

10:39

«Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլևխաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են»,- հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

10:21

Ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։ 
Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյու

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: