ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

Ապրիլի 6-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, փոխանցում է Artsakhpress-ը:

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցերը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ կարևորելով այս գործում նաև քաղաքական ուժերի դերակատարությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: