ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդեռլանդները դեմ է քվեարկել ԵՄ-Ուկրաինա համաձայնագրին

Robin van Lonkhuijsen / AFP

Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացիայի վերաբերյալ համաձայնագրի շուրջ Նիդեռլանդներում անցկացված խորհրդատվական հանրաքվեն կայացել է, քվեարկության մասնակիցները դեմ են արտահայտվել փաստաթղթի վավերացմանը: Այս մասին տեղեկացնում է BNO News գործակալությունը՝ հղում անելով բոլոր մունիցիպալիտետներում ձայների հաշվման արդյունքներին:

Այդ տվյալների համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների 38,1 տոկոսը քվեարկել է համաձայնագրի վավերացման օգտին, 61,1 տոկոսը դեմ է արտահայտվել: Քվեարկությանը մասնակցությունը կազմել է 32,2 տոկոս, ինչն ավելի է քվեարկությունը վավերական ճանաչելու համար անհրաժեշտ 30 տոկոսից:

Ավելի վաղ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ համաժողովրդական քվեարկության արդյունքում կարող է վերանայել Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի վավերացման որոշումը, բայց դրա համար ժամանակ կպահանջվի ընթացակարգային առումով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: