Ադրբեջանի տապալված բլիցկրիգը. պատճառներն ու ակնկալիքները
Վերջին օրերին Ադրբեջանի՝ ԼՂՀ դեմ իրականացրած լայնամասշտաբ ռազմական գործողությունների կամ բլիցկրիգի տապալված փորձը կարելի է բնորոշել որպես քառօրյա պատերազմ: Թե՛ կիրառված զինտեխնիկայի տեսակները և քանակները, թե՛ ադրբեջանական հարձակման ռազմավարության վերլուծությունը, թե՛ գործի դրած զինուժի քանակը վկայում են, որ սկսված հարձակումը եղել է հստակ պլանավորված: Այս մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ռազմական գործողությունները սկսվել են հենց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահի ինքնաթիռն արդեն ԱՄՆ-ից օդ էր բարձրացել և որոշակի ժամանակահատված լիարժեք կապի հասանելություն հնարավոր չէր ապահովել:
Ադրբեջանը բազմիցս է սպառնացել պատերազմական գործողություններով, սակայն վերջինիս քայլերը սահմանափակվում էին դիպուկահարների կրակոցով և դիվերսիաներով: Այս առումով կարևոր է հասկանալ թե ինչո՞ւ Ադրբեջանի իշխանությունները հենց հիմա որոշեցին դիմել լայնածավալ ռազմական գործողությունների:
Առաջին, նավթի գների անկումը և երկրում սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը վերջին շրջանում Ադրբեջանում բողոքի ակցիաների պատճառ դարձան, ինչն իր տարածքային ընդգրկումով և պարբերականությամբ աննախադեպ էր փակ համակարգ ունեցող և սեփական հանրության նկատմամբ բռնաճնշումներ իրականացնող Ադրբեջանի համար: Բացի այդ, Ալիևը որևէ երաշխիք չուներ, որ «Panama Papers»-ում իր ընտանիքի օֆշորային ունեցվածքի մասին սկանդալային բացահայտումները (հրապարակման օրը նախապես հայտարարվել էր), չէին դառնա ժողովրդի համբերության վերջին կաթիլը: Նման իրավիճակում սահմաններին արդեն սովորական դարձած լարվածության մեծացմամբ հնարավոր չէր շեղել հանրության ուշադրությունը, ուստի Ալիևը ստիպված էր ընտրել առավել աղմկահարույց տարբերակ՝ ռազմական լայնամասշտաբ գործողություններ:
Երկրորդ, Ռուսաստան-Արևմուտք լարվածության ֆոնին Ադրբեջանը դիտվում էր որպես էներգիա արտադրող և տարանցող այլընտրանքային ուղի, ինչի «շնորհիվ» Ադրբեջանին շատ բան էր ներվում: Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո, սակայն, թե՛ էներգետիկ, թե՛ տարածաշրջանում վերջինիս դերի մեծացման առումով (Իրան-Թուրքիա մրցակցության ֆոնին), Ադրբեջանը հայտնվեց բավականին «անհանգիստ» իրավիճակում: Ակնհայտ դարձավ, որ այն բոլոր զիջումները, որ մինչ այդ հնարավոր էր կորզել, այժմ դառնում է անհնար:
Երրորդ, վերջին շրջանում Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հաճախ էին արտահայտում իրենց դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների գործունեությունից՝ մեղադրելով նրանց կողմնակալության և անգամ կարգավորման գործընթացին խոչընդոտելու մեջ՝ նպատակ հետապնդելով փոխել միջնորդական ձևաչափը: Պատերազմական գործողություններ սկսելով՝ Ադրբեջանը փորձեց ցույց տալ, թե համանախագահների գործունեությունը չի ծառայում իր նպատակին՝ այսպիսով փորձելով արդարացնել ձևաչափը փոխելու իրենց պահանջը:
Իսկ որո՞նք էին լայնամասշտաբ գործողություններից Ադրբեջանի ակնկալիքները: Հազիվ թե նման զինտեխնիկայով գործողություններ սկսելու նպատակը լիներ 200-400 քառակուսի մետր տարածք գրավելը: Ադրբեջանը վաղուց է խոստացել իր ժողովրդին, որ «ազատագրելու է պատմական հողերը» և նման պատրաստվածությունը դրա մասին էր խոսում: Իսկ թե որքանով հաջողվեց Ադրբեջանին բավարարել իր ցանկությունները և նվեր մատուցել իր ժովովրդին, բոլորս էլ ականատես եղանք: Այժմ Ադրբեջանի իշխանությունները պետք է սկսեն հորինել նոր հեքիաթներ՝ փարատելու ժողովրդի վրդովմունքը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ