ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը բարդ ընտրության առաջ է կանգնած

azadliq.org

ԼՂՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում նախահարձակ եղած Ադրբեջանը փաստացիորեն չկարողացավ բավարարել իր ակնկալիքները: Իսկ ինչի՞ առջև կանգնեց Ադրբեջանը ձախողված լայնամասշտաբ գործողություններից հետո:

Նախ, աննախադեպ զինտեխնիկա օգտագործելով, այն կարողացավ գրավել ընդամենը 200-400 քառակուսի մետր տարածք: Սրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը տվեց հարյուրավոր զոհեր և կորցրեց միլիոններ արժեցող զինտեխնիկա, որի շատ չնչին քանակի մասին է Ադրբեջանում բարձրաձայնվում: Ադրբեջանի իշխանությունները նաև համոզվեցին, որ հայկական կողմերին պատերազմով սպառնալն ու սեփական հանրության սոցիալական վատ պայմանները «Ղարաբաղը հետ բերելով»  բացատրելն այևս արդյունավետ չէ:

Չնայած Ադրբեջանի իշխանությունները փորձում են հանրության մոտ հաղթանակի պատրանք ստեղծել՝  անգամ Ադրբեջանի պես փակ համակարգի պարագայում դա կունենա շատ կարճաժամկետ ազդեցություն: Ադրբեջանի ներքին դաշտում արդեն սկսել է բարձրաձայնվել այն, որ Ալիևը խաբել է իրենց պատերազմի մասին պատմություններով: Սրա վառ օրինակն է Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա կասկածի տակ է դրել ադբեջանական բանակի բարձր պատրաստվածությունը՝ կոչ անելով զերծ մնալ «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունից՝ նշելով, որ դա այլևս լուրջ չի ընկալվում:

Ստացվում է, որ անընդհատ պատերազմի սպասող և դրանից մեծ ակնկալիքներ ունեցող Ադրբեջանի հասարակությունն այսօր (այդ մարդկանց թիվը, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների տարիներ ի վեր վարած քաղաքականությունը, չի կարող փոքր լինել) հիասթափված է: Այդ մասին վկայում են նաև սոց. ցանցերում նրանց գրառումներն ու մեկնաբանությունները: 

Եթե փորձենք ամբողջացնել պատկերը, ակնհայտ է դառնում, որ նման պայմաններում Ադրբեջանին մնում է կամ նոր ու ավելի համոզիչ փաստարկներ գտնել հանրությանը հանդարտեցնելու, նրանց վրա վերահսկողությունը պահպանելու համար, կամ Թուրքիայի անմիջական օգնությամբ պատերազմական նոր գործողություններ սկսել, կամ էլ համակերպվել այն մտքի հետ, որ երկրում գնալով ուժեղանալու են դժգոհությունները, ինչը կարող է բազմաթիվ լուրջ հետևանքների հանգեցնել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: