Ալիևը բարդ ընտրության առաջ է կանգնած
ԼՂՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում նախահարձակ եղած Ադրբեջանը փաստացիորեն չկարողացավ բավարարել իր ակնկալիքները: Իսկ ինչի՞ առջև կանգնեց Ադրբեջանը ձախողված լայնամասշտաբ գործողություններից հետո:
Նախ, աննախադեպ զինտեխնիկա օգտագործելով, այն կարողացավ գրավել ընդամենը 200-400 քառակուսի մետր տարածք: Սրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը տվեց հարյուրավոր զոհեր և կորցրեց միլիոններ արժեցող զինտեխնիկա, որի շատ չնչին քանակի մասին է Ադրբեջանում բարձրաձայնվում: Ադրբեջանի իշխանությունները նաև համոզվեցին, որ հայկական կողմերին պատերազմով սպառնալն ու սեփական հանրության սոցիալական վատ պայմանները «Ղարաբաղը հետ բերելով» բացատրելն այևս արդյունավետ չէ:
Չնայած Ադրբեջանի իշխանությունները փորձում են հանրության մոտ հաղթանակի պատրանք ստեղծել՝ անգամ Ադրբեջանի պես փակ համակարգի պարագայում դա կունենա շատ կարճաժամկետ ազդեցություն: Ադրբեջանի ներքին դաշտում արդեն սկսել է բարձրաձայնվել այն, որ Ալիևը խաբել է իրենց պատերազմի մասին պատմություններով: Սրա վառ օրինակն է Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա կասկածի տակ է դրել ադբեջանական բանակի բարձր պատրաստվածությունը՝ կոչ անելով զերծ մնալ «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունից՝ նշելով, որ դա այլևս լուրջ չի ընկալվում:
Ստացվում է, որ անընդհատ պատերազմի սպասող և դրանից մեծ ակնկալիքներ ունեցող Ադրբեջանի հասարակությունն այսօր (այդ մարդկանց թիվը, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների տարիներ ի վեր վարած քաղաքականությունը, չի կարող փոքր լինել) հիասթափված է: Այդ մասին վկայում են նաև սոց. ցանցերում նրանց գրառումներն ու մեկնաբանությունները:
Եթե փորձենք ամբողջացնել պատկերը, ակնհայտ է դառնում, որ նման պայմաններում Ադրբեջանին մնում է կամ նոր ու ավելի համոզիչ փաստարկներ գտնել հանրությանը հանդարտեցնելու, նրանց վրա վերահսկողությունը պահպանելու համար, կամ Թուրքիայի անմիջական օգնությամբ պատերազմական նոր գործողություններ սկսել, կամ էլ համակերպվել այն մտքի հետ, որ երկրում գնալով ուժեղանալու են դժգոհությունները, ինչը կարող է բազմաթիվ լուրջ հետևանքների հանգեցնել:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
