ԻՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտակտային խումբ է ստեղծում
Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստեղծում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտակտային խումբ: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի ժամանակ, փոխանցում է TRT Haber-ը:
Նշվում է, որ կոնտակտային խմբի ստեղծման մասին որոշումն ընդունվել է կազմակերպության փորձագետների մակարդակով: Չավուշօղլուն ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել մտնել խմբի մեջ: Սակայն հարկ է նշել, որ դեռ պարզ չէ, թե ինչպես պետք է այդ կոնտակտային խումբ գործի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ իր «ներդրումն» ունենալու համար:
Նշենք, որ վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում Իսլամական համագործակցության կազմակերպության գրեթե ոչ մի նիստ չի անցնում առանց Արցախին առնչվող Բաքվի անդրադարձի: Տարածաշրջանային այս կազմակերպությունը, որին անդամակցում են 57 մուսուլմանական երկիր, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արդեն ընդունել է մի շարք ադրբեջանամետ բանաձևեր: Մասնավորապես ԻՀԿ այդ բանաձևերում քննադատում է «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան» և կոչ է արել Հայաստանին «անհապաղ ազատել ադրբեջանական օկուպացված տարածքները»: 2012 թվականին Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը Խոջալուի դեպքերը ճանաչել է որպես «ցեղասպանություն»:
Ադրբեջանը, որին հազիվ թե կարելի է համարել իսլամական պետություն, ամեն կերպ օգտագործում է այս կառույցի ընձեռած հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը քարոզելու համար: Հարկ է նշել, որ իսլամական համերաշխությամբ առաջնորդվող այս կազմակերպության անդամ ոչ մի երկիր՝ բացի Թուրքիայից և Ադրբեջանից, այդքան էլ հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտությունով և մեր տարածաշրջանում առաջնային շահեր չունեն (բացի Իրանից): Սա թույլ է տալիս Բաքվին առանց ավելորդ հարցերի հասնել իր համար նպաստավոր բանաձևերի ընդունմանը: Եվ չնայած այդ բանաձևերը զուտ դեկլարատիվ բնույթ են կրում, սակայն Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումների ժամանակ հղվում է դրանց: Վերադառնալով կառույցի շրջանակներում կոնտակտային խումբ ստեղծելու մասին որոշմանը՝ նշենք, որ այն հարկավոր է դիտարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար ցանկալի միջազգային ֆոն և ՀՀ նկատմամբ անուղղակի ճնշում ապահովելու փորձերի համատեքստում:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ