ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտակտային խումբ է ստեղծում

islam.ru

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստեղծում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտակտային խումբ: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի ժամանակ, փոխանցում է TRT Haber-ը:

Նշվում է, որ կոնտակտային խմբի ստեղծման մասին որոշումն ընդունվել է կազմակերպության փորձագետների մակարդակով: Չավուշօղլուն ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել մտնել խմբի մեջ: Սակայն հարկ է նշել, որ դեռ պարզ չէ, թե ինչպես պետք է այդ կոնտակտային խումբ գործի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ իր «ներդրումն» ունենալու համար:

Նշենք, որ վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում Իսլամական համագործակցության կազմակերպության գրեթե ոչ մի նիստ չի անցնում առանց Արցախին առնչվող Բաքվի անդրադարձի: Տարածաշրջանային այս կազմակերպությունը, որին անդամակցում են 57 մուսուլմանական երկիր, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արդեն ընդունել է մի շարք ադրբեջանամետ բանաձևեր: Մասնավորապես ԻՀԿ  այդ բանաձևերում քննադատում է «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան» և կոչ է արել Հայաստանին «անհապաղ ազատել ադրբեջանական օկուպացված տարածքները»: 2012 թվականին Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը Խոջալուի դեպքերը ճանաչել է որպես «ցեղասպանություն»:

Ադրբեջանը, որին հազիվ թե կարելի է համարել իսլամական պետություն, ամեն կերպ օգտագործում է այս կառույցի ընձեռած հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը քարոզելու համար: Հարկ է նշել, որ իսլամական համերաշխությամբ առաջնորդվող այս կազմակերպության անդամ ոչ մի երկիր՝ բացի Թուրքիայից և Ադրբեջանից, այդքան էլ հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտությունով և մեր տարածաշրջանում առաջնային շահեր չունեն (բացի Իրանից): Սա թույլ է տալիս Բաքվին առանց ավելորդ հարցերի հասնել իր համար նպաստավոր բանաձևերի ընդունմանը: Եվ չնայած այդ բանաձևերը զուտ դեկլարատիվ բնույթ են կրում, սակայն Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումների ժամանակ հղվում է դրանց: Վերադառնալով կառույցի շրջանակներում կոնտակտային խումբ ստեղծելու մասին որոշմանը՝ նշենք, որ այն հարկավոր է դիտարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար ցանկալի միջազգային ֆոն և ՀՀ նկատմամբ անուղղակի ճնշում ապահովելու փորձերի համատեքստում:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: