ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մենք այժմ կկորցնենք մեր վերջին իրական ընկերոջը». Սոլովյով

Ռուս հայտնի հաղորդավար ու վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը երեկ իր հաղորդման շրջանակներում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բռնկված ռազմական գործողություններին և այդ ամենի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը՝ շեշտելով, որ պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է Հայաստանին փոխարինող լինել:  

«Մենք այժմ կկորցնենք վերջին իրական բարեկամին։ Մենք այնտեղ ռազմակայան ունենք, սահման ենք պաշտպանում։ Գիտե՞ք, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունների մակարդակը որքան է բարձրացել: Իսկ Ադրբեջանի տարածքում մենք ռազմակայաններ չունենք, այդ երկրի սահմանը չենք հսկում, և կուզեի հիշեցնել, որ այնտեղ հաճախակի են դարձել թուրք քաղաքական գործիչների այցերը»,– մասնավորապես նշել է Սոլովյովը:

«Հետաքրքիր է, որ մենք չենք քննարկում այն հարցը, թե ով է սկսել այն։ Օրինակ` Ուկրաինայի պարագայում ասում ենք, որ Կիևը պետք է ուղիղ բանակցություններ վարի Լուգանսկի ու Դոնեցկի հետ, բայց ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը մինչև հիմա չի բանակցում Արցախի հետ: Ինչու՞ է մեզ մոտ նման երկակի ստանդարտներ գործում: Մենք հիմա կորցնում ենք թե՛ մեկին և թե՛ մյուսին: Ինչո՞ւ մենք չենք ցանկանում տեսնել գլխատված հայ զինվորների, գերեվարման ու մարդկանց խոշտանգման մասին փաստական ռեպորտաժները: Գիտակցում եմ, որ պետք է հաշվի առնենք բոլոր կողմերի շահերը, բայց ի՞նչ է, դա միթե նշանակում է, որ ճշմարտությունն այլևս ոչ մեկի չի հետաքրքրում»,- նշել է Սոլովյովը:

Վերջինս ընդգծել է, որ ճշմարտության մասին պետք է խոսել, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա օբյեկտիվ պատկեր ստանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Վերլուծաբանը նաև խիստ քննադատության է ենթարկել բոլոր այն փորձագետներին, ովքեր շտապել են Ադրբեջանի գործողություններին հաղթական բնորոշումը տալ:

Սոլովյովը տարակուսանք է հայտնել, թե ինչպես է Ռուսաստանը հարաբերություններ կառուցում մերձավոր արտերկրի հետ։ 
«Պարզապես չեմ հասկանում, թե ինչ ենք մենք ուզում։ Երևանում ամերիկյան դեսպանությունն աշխարհում աշխատողների թվով երկրորդն է։ Իսկ ինչու՞։ Չէ՞ որ Հայաստանը փոքր երկիր է»,– հարցնում է նա։

«Ոչ մի բլիցկրիգ էլ չստացվեց: Ավելին ասեմ՝ նույնիսկ դրա նման բան էլ չստացվեց: Հետևաբար այս կապակցությամբ դիրքորոշումներն ինձ զարմացնում են: Ի՞նչ է, հիմա էլ պետք է մեր վերջին ընկերոջը կորցնենք, մեր իրական ընկերոջը: Մենք այնտեղ ռազմաբազա ունենք, մենք հսկում ենք սահմանները, և դուք պատկերացնո՞ւմ եք, թե հիմա Հայաստանում ինչ հակառուսական տրամադրություններ են։ Ու պետք չէ ձևացնել, թե  Ադրբեջանը կկարողանա մեզ համար փոխարինել Հայաստանին։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ադրբեջանում ռազմաբազա չունենք, չենք պաշտպանում այդ երկրի սահմաններն ու, բացի այդ, վերջին շրջանում այնտեղ վայրենի արագությամբ թուրք պաշտոնյաների այցեր են տեղի ունենում։ Հետևաբար, գոնե ինքներս պետք է պատասխանենք մի պարզ հարցի` որտե՞ղ են մեր ազգային շահերը»,- հարցադրում է հնչեցրել Սոլովյովը:

Վերլուծաբանի խոսքով, այս ամենը բերում է նրան, որ Հայաստանը կարող է երես թեքել Ռուսաստանից, ինչն Ռուսաստանի համար շատ բացասական կլինի: Զուգահեռներ անցկացնելով Ռուսաստան-Ղրիմ և Հայաստան-Արցախ հարաբերությունների միջև՝ Սոլովյովը նշել  է, որ իրավիճակները շատ նման են:

                           Դիտե՛ք 12-րդ րոպեից

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: