ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քլինթոնն ու Սանդերսը կողմ են ՆԱՏՕ-ի անդամների ռազմական ծախսերի մեծացմանը

Josh Haner / POOL / AFP

Քլինթոնն ու Սանդերսը կողմ են արտահայտվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերի մասնաբաժինների ավելացմանը։ Որպես Ռուսաստանի զսպման միջոց՝ ՆԱՏՕ-ի պահպանման օգտին է հանդես եկել ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում հեռուստադեբատների ժամանակ։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է Եվրոպայում Ռուսաստանի ավելի ագրեսիվ գործողություններ՝ Բալթյան պետությունների հանդեպ Ռուսաստանի կողմից սպառնալիքի, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի պայմաններում։

Իր հերթին, նրա մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը, նույնպես կողմ է արտահայտվել, որ դաշինքի շրջանակում ԱՄՆ-ի դաշնակիցները ռազմական ծախսերի ավելի մեծ մասնաբաժին ստանձնեն՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի շրջանակում ծախսերի 75 տոկոսն ընկնում է ԱՄՆ-ի վրա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: