Իրանը Ղարաբաղյան հակամարտության հարցում դրական չեզոքություն և միջնորդական նախաձեռնողականություն է դրսևորում
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված քառօրյա պատերազմը նոր իրադրություն հաստատեց տարածաշրջանում՝ լուրջ անհագստություն հարուցելով հարևան երկրներում: Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանի հարավային հարևան Իրանը խուսափեց հակամարտող կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց: Իրանից եկող բոլոր ազդակները հուշում են, որ երկրում հստակ գիտակցում են տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը՝ փորձելով մեղմել հնարավոր բոլոր վտանգները և օգտվել ընձեռնվող հնարավորություններից: Նշենք, որ տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով՝ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ: Ի վերջո, ցանկացած լարվածության պարագայում ուժեղանալու է Իրանում ադրբեջանցիների ակտիվացման (ադրբեջանցիները թվով երկրորդ էթնիկ խումբն են Իսլամական Հանրապետությունում), տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների խափանման վտանգը: Բացի այդ, ռազմական գործողությունների ծավալման պարագայում Իրանն անխուսափելիորեն բախվելու է փախստականների հոսքի հետ:
Իրանի դիրքորոշումն ապրիլյան լարվածության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունում ընդհանրապես խարսխված է երկու առանցքային գործոնների վրա՝ դրական չեզոքություն և միջնորդական նախաձեռնողականություն: Ընդ որում, այսօր պաշտոնական Թեհրանի միջնորդական հավակնությունները տարբերվում են նախորդ տարիների նման փորձերից, ինչը մեծապես պայմանավորված է միջազգային պատժամիջոցներից ազատվելու արդյունքում ստեղծված նոր իրավիճակով: Իրանն այժմ տարածաշրջանային զարգացումներում ակտիվ ներգրավվելու հնարավություն և միջոցներ ունի:
Իրանն, ընդհանուր առմամբ, բարիդրացիական հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Միաժամանակ պետք է փաստել, որ երկու կողմերում էլ ակնկալիքներն ու սպասումներն Իրանից ավելի մեծ են, քան իրանական կողմը դրսևորում է իր մոտեցումներում:
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն ընդգծեց ճգնաժամի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Միաժամանակ Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ Իրանը «պատրաստ է օգնել վերականգնել խաղաղությունը Ղարաբաղում»: Նույն օրն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում Զարիֆը հայտարարեց «Իրանի լիակատար պատրաստակամության մասին նպաստելու ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»:
Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ կրկին ընդգծեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ստանձնելու Իրանի պատրաստակամությունը՝ իր մտահոգությունը հայտնելով խաղաղ բնակչության և զինծառայողների շրջանում զոհերի կապակցությամբ:
Ընդ որում, Իրանը հանդես է գալիս տարածաշրջանային գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ, հատկապես անվտանգությանն առնչվող հարցերում: Հենց այս հանգամանքով էլ մեծապես պայմանավորված են Իրանի միջնորդական հավակնությունները: Արտաքին ուժերի միջամտությունից խուսափելու Իրանի ցանկությունը պայմանավորված է նաև տարածաշրջանում իրանական ազդեցության պահպանման (հատկապես Ադրբեջանի պարագայում) անհրաժեշտությամբ:
Հատկանշական է, որ այս երկու գործոնների մասով էլ Իրանի մոտեցումը հատվում է Ռուսաստանի դիրքորոշման հետ: Սա տեղիք է տալիս ենթադրելու, որ եթե Իրանի միջնորդական նախաձեռնողականությունն էական փոփոխությունների չհանգեցնի կարգավորման գործընթացում, ապա կարելի է ակնկալել, որ Իրանի մասնակցությունն առնվազն դրսևորվելու է ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի հետ սերտ համագործակցության միջոցով:
Պատահական չէ, որ օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ «հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները հրահրվել են արտաքին ուժերի կողմից»՝ հավելելով, որ «Իրանը Ռուսաստանի օգնությամբ կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել»:
Ցանկացած պարագայում անբեկանելի է այն փաստը, որ Հայաստանի համար Իրանը կարևոր և արժեքավոր գործընկեր է, մեր դարպասներից մեկն է դեպի արտաքին աշխարհ: Հայաստանը, բնականաբար, գնահատում է Իրանի բալանսավորված դիրքորոշումը և նրա պատրաստակամությունն՝ աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հայաստանում ակնկալում են, որ միջազգային մեկուսացումից դուրս եկած Իրանն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացին:
Մյուս կողմից, Իրան-Հայաստան համագործակցությունը քաղաքակրթական երկխոսության լավագույն օրինակներից է, որը հերթական անգամ ապացուցում է, որ Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների փորձերը ձախողման են մատնված:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Պուտինը և Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական...
- Անհրաժեշտ է հարգել տարածաշրջանում հայերի իրավունքները. Ռաիսի Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք շեշտում ենք, որ հայերի իրավունքները պետք...
- Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է Իրանի Իսլամական...
- Իրանը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան Տարածաշրջանում հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի (օդաչուներին ուղղված ծանուցման հապավումը)...
- Իրանը Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, սակայն տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. Իրանի ԱԳ նախարար Նա գրառումն արել է Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ