ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քառօրյա պատերազմ Ղարաբաղում. Ռուսաստանյան փորձագետների կարծիքները

bbc.com

 

 

Ղարաբաղյան էսկալացիայի արդեն երկրորդ օրվանից ՌԴ քաղաքական ու հասարակական շրջաններում սկսվեցին Ղարաբաղյան խնդրի թեժ քննարկումներ ռադիո- և հեռուստահաղորդումներում, կլոր սեղաններում:

Քաղաքականագետ, սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը իր «Դուգինի դիրեկտիվ» համացանցային հեռուստահաղորդման մեջ հետևյալ կարծիքն է հայտնում. «Ամենագլխավորը, որ պետք է հասկանալ Ղարաբաղյան հակամարտության մեջ այն է, որ այն ընդհանրապես ոչ մի լուծում չունի… Մոսկվային այս հակամարտությունը ոչ մի կողմից շահավետ չէ: Նույն իրավիճակում է գտնվում նաև Իրանը: Դուք կզարմանաք, բայց նույնիսկ Թուրքիային այն ձեռնտու չէ: Այժմ երկու կողմից սեղմված Էրդողանը չգիտի, թե ինչպես հասնի Մոսկվայի հետ հարաբերությունների լիցքաթափման: Իսկ հիմա էլ Ղարաբաղը… Եթե պատերազմը ողջ թափով բռնկվի, ոչ ոք հաղթանակի չի հասնի: Նա, ով պատերազմում հաղթի, կպարտվի քաղաքական դաշտում: Իսկ թե ում է ձեռնտու այդ պատերազմը՝ միայն ամերիկացիներին: Բոլոր տարածաշրջանային տերություններն այդ պատերազմում միայն կորցնում են, իսկ ԱՄՆ-ը՝ միայն շահում: Ընդ որում ոչ թե ԱՄՆ-ը որպես այդպիսին, այլ նեոկոնսերի գլոբալիստական էլիտան և արյունարբու Հիլլարին: Նրանք երկու ձեռքով են խաղում՝ հայերին խոստանալով ճանաչում, իսկ ադրբեջանցիներին՝ աջակցություն: Եթե պատերազմ բռնկվի, ապա դա Ռուսաստանի դեմ մեկ այլ ճակատային գիծ կլինի Սիրիայի և Նովոռոսիայի հետ միասին»:

Սեմյոն Բաղդասարով, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար. «Ղարաբաղից հետո կլինեն Աբխազիան և Ղրիմը: Ամռանը մենք պետք է սադրանք սպասենք աֆղանատաջիկական սահմանին: Մենք պետք է աշխատենք դա կանխելու ուղղությամբ»:

Սերգեյ Սերյոգիչև, ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ. «Չի բացառվում, որ մեզ ներքաշելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության մեջ, Անկարան այսպիսով փորձում է Ռուսաստանին դուրս մղել սիրիական կարգավորման գործընթացից»:

Սերգեյ Կուրղինյան, քաղաքականագետ, «Ժամանակի էություն» շարժման առաջնորդ. «Երկար ժամանակ ռուսական շահը Թուրքիայի հետ ընկերություն անելու մեջ էր: Սակայն դա փլուզվեց: Ոչ թե մեր մեղքով, այլ՝ Թուրքիայի: Այսօր Թուրքիան պատրաստում է ուկրաինական և Ղրիմի թաթարների զինյալներին: Երկրորդ մասը Կովկասն է: Թուրքիան պատրաստում է ադրբեջանական բանակին: Մի խոսքով, հայտնվում են թեժ կետեր Ռուսաստանի սահմանի երկայնքով: Վերջերս կարդում էի Stratfor կենտրոնի (որը միշտ հնչեցնում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կարծիքը) Ֆրիդմանի գրածը, թե՝ ՆԱՏՕ-ի օգնությամբ ոչինչ չես անի, ուստի հարկավոր է նոր ՆԱՏՕ ստեղծել Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից և ներառել այնտեղ Ադրբեջանին: Ես այն ժամանակ մտածեցի՝ իսկ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը: Այժմ դա հասկանալի է: Եվ հիմա այդ ադրբեջանական գործոնը ոչ թե ինքնուրույն ադրբեջանական գործոն է դառնում, այլ՝ թուրքական: Մենք հասկանում ենք, որ սա ըստ էության թուրքական հակամարտություն է, քանի որ Իրանը երբեք թույլ չի տա Թուրքիայի էքսպանսիա: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Իրանը մեր դաշնակիցն է, ուստի այժմ մեր խնդիրն է՝ անհապաղ մարել Ղարաբաղյան հակամարտությունը»:

Ապրիլի 12-ին Մոսկվայում «Պառլամենտսկայա գազետա»-ի մամուլի կենտրոնում կազմակերպվել էր կլոր սեղան հետևյալ թեմայով. «Լեռնային Ղարաբաղի համար վեճը: Ինչքա՞ն երկար կտևի զինադադարը»: Քննարկվել են հակամարտության հետևանքները տնտեսական կապերի համար, Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման հարցում: Փորձագետները հիմնականում հանգեցին այն կարծիքին, որ «սառեցումից դուրս բերված» հակամարտությունը շահավետ չէ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Մինչդեռ սրանում իրենց շահերն ունեն Թուրքիան և ԱՄՆ-ը:

ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման և ձեռներեցության կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Եմելյանովը գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունից միակ օգուտ ստացողն Ամերիկան է: Նրա խոսքերով, Ուկրաինայում սցենարի իրականացումից հետո պարզ էր, որ Սպիտակ տունը կաշխատի ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Իսկ Մոսկվային այդ հակամարտությունը հարկավոր չէ, քանի որ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է տնտեսական միավորման մեջ, իսկ Ադրբեջանը ՌԴ գործընկերն է, որը բազմիցս աջակցել է Մոսկվային, օրինակ, ԵԽԽՎ-ում ուկրաինական հարցում»:

ԵվրԱզԷս-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը գտնում է, որ չարժե Թուրքիայի դերը թերագնահատել, որն աստիճանաբար ուժեղ խաղացողի է վերածվում և հավակնում տարածաշրջանային առաջնորդի դերի՝ ցանկանալով նույնիսկ այդ տեղից դուրս մղել Սաուդյան Արաբիային: «Սեփական նպատակներն իրականացնելու համար Անկարան օգտագործում է բազմաքայլ կոմբինացիա. քրդերի և ԻՊ նկատմամբ վերահսկողության և միաժամանակ օտար տարածքներ զավթելու (Սիրիա) զանազան մեխանիզմներ է մշակում: Բացի այդ, Թուրքիան փորձում է սանձել Հայաստանին, իրեն կապել Ադրբեջանին, պայմանավորվել Իրանի հետ, իսկ միևնույն ժամանակ ատամներ ցույց տալ ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Նա սկսում է պայմաններ թելադրել նաև Եվրոպային: Եվ վերջապես, Անկարան ձգտում է իր ազդեցությունը տարածել հետխորհրդային տարածության թյուրքական բնակչություն ունեցող երկրներում», մեջբերում է Լեպյոխինի խոսքերը oko-planet.su-ն:

Մինչդեռ, մինչև Ղարաբաղյան էսկալացիան, ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական Stratfor ընկերությունը իր կանխատեսումն էր հրապարակել 2016թ. երկրորդ եռամսյակի համար, որտեղ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ վեճի էսկալացիայի կգնա՝ ներքին տնտեսական դժվարություններից բնակչության ուշադրությունը շեղելու համար: Սակայն դժվար թե լուրջ մարտական գործողություններ սկսվեն: Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն ազդել երկու երկրների միջև բանակցությունների ընթացքի վրա՝ գործելով իրենց դաշնակիցների միջոցով»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: