ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պանամյան փաստաթղթերն ադրբեջանական ագրեսիայի պատճառներից մեկն էին. Ֆարմանյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն ապրիլի 18-ին Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում գրավոր հայտարարություն է տարածել՝ գործընկերների ուշադրությունը հրավիրելով «Պանամյան փաստաթղթերի» և Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործարքների վրա:

«Մինչդեռ Պանամյան փաստաթղթերը ցնցել են միջազգային հանրությունը և շատ երկրներում քաղաքական ճգնաժամերի և բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառ են դարձել, Եվրոպայի Խորհրդի միայն մեկ երկրում բնակչությանը նույնիսկ չի թույլատրվել տեղեկանալ այս սկանդալի մասին` մի կողմ թողնելով դրա քննարկումը: Այդ երկիրն Ադրբեջանն է: Նույնիսկ Վեհաժողովում մեր կողքին նստած Ադրբեջանի պառլամենտի անդամները կարող են փաստել՝ կամ այդ փաստաթղթերում ոչինչ չկա Ալիևի ընտանիքի մասին, կամ էլ եթե կա, ապա դա հայկական լոբբիի աշխատանքի արդյունքն է: Ահա այսպես է ընթերցվում, ընկալվում և մեկնաբանվում Ալիևի բռնատիրական ռեժիմում ամեն բան, նույնիսկ եթե դա ընդհանրապես կապ չունի Ղարաբաղյան հակամարտության հետ»:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը՝ մեջբերելով ներկայումս բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի հոդվածներից մեկից մի հատված, Ֆարմանյանը ԵԽԽՎ պատգամավորներին է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու դստրերի՝ Լեյլա և Արզու Ալիևաների կողմից կառավարվող ոսկու հանքերի շուրջ 300 աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու փաստը, որը նաև հաստատվել էր «Պանամյան փաստաթղթերի» միջոցով: Համաձայն Պանամյան արտահոսքի, Ալիևի ընտանիքը միայն այս բիզնեսում տնօրինում է օֆշորում գրանցված Ադրբեջանի միջազգային հանքարդյունաբերական կազմակերպության բաժնեմասերի 70%-ը, և եկամտի միայն 30%-ն է վճարվում պետական գանձարան:

«Պետք չէ թերահավատ լինել նաև այն պնդումների նկատմամբ, որ Պանամյան փաստաթղթերի հրապարակումն այն կարևոր պատճառներից մեկն էր, որն Ալիևին ստիպեց լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծել  Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ այս փաստաթղթերի հրապարակումից առաջ՝ սեփական ժողովրդից այս պայթյունավտանգ սկանդալը կոծկելու նպատակով», - եզրափակում է Ֆարմանյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: