ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցած տարվա ընթացքում մի շարք երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

hagopgaragem.com

100-ամյա տարելիցի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ Հայոց ցեղասպանության ճանաչման և այդ մասին իրազեկվածության բարձրացման նպատակով: Հարկ է նշել, որ 2015-2016 տարին բավականին ակտիվ է եղել ցեղասպանության ճանաչման առումով:

Խորհրդարանական մակարդակով Հայոց ցեղասպանությունը մայիսի 27-ին ճանաչել է Բրազիլիայի Դաշնային Սենատը, մայիսի 13-ին՝ Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենսդրական մարմինը` պատգամավորների պալատը, բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն ապրիլի 22-ին ճանաչել և դատապարտել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է որոշում, որով հույս է հայտնում առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները Նիդերլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը, հանձնարարվում է կառավարությանը՝ 2004թ. կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և ԵՄ համատեքստում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ:

Ապրիլի 14-ին Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ բանաձև է ընդունել: Ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, որով դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:

Ապրիլի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած նստաշրջանում Եվրոպական խորհրդարանն ընդունել է բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Ապրիլի 14-ին ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Ապրիլի 22-ին Ֆլանդրիայի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին, հետևելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունված համատեղ հայտարարությանը, Վիեննա քաղաքի համայնքային խորհուրդը, որի անդամները միաժամանակ հանդիսանում են նաև Վիեննայի երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, նույնաբովանդակ որոշում են ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին:

Հայոց ցեղասպանության տեղական իշխանությունների մակարդակով ճանաչման առումով բավականին ակտիվ էին Իսպանիան և Իտալիան: Այսպես, Հայոց ցեղասպանությունը 2015 թվականի հունվարի 31-ին պաշտոնապես ճանաչել է Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը, հոկտեմբերի 27-ին՝ Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը,  դեկտեմբերի 2-ին՝ Արագոնի ինքնավար համայնքի խորհրդարանը, 2016 թվականի ապրիլի 5-ին՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía) քաղաքները: Իտալիայի Մարկեի նահանգային խորհուրդը հոկտեմբերի 6-ին կայացած նիստին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը՝  հոկտեմբերի 12-ին, Ռավեննան ՝ հոկտեմբերի 22-ին , Աբրուցցո նահանգը՝ հոկտեմբերի 27-ին,  Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը՝ նոյեմբերի 26-ին:

 

 

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: