ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում 1995թ. մայիսի 27-ից հետո ամեն շաբաթ օր կազմակերպվող «Շաբաթօրյա մայրեր» անունը ստացած նստացույցի ժամանակ այս անգամ հարգանքի տուրք է մատուցվել նաև Հայոց ցեղասպանության զոհերին: Ցուցարարները հրապարակում ցուցադրել են 1915թ. աքսորված ու սպանված հայ մտավորականների լուսանկարները: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբեր.ամ կայքից: Նստացույցն ամեն շաբաթ կազմակերպվում է ձերբակալված ու անհետ կորած կամ անհայտ անձանց կողմից սպանված քաղաքացիների հարազատների կողմից՝ նշյալ հանցագործությունների հետաքննության և իրենց հարազատների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով: Թուրքական «evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս շաբաթ նստացույցին մասնակցել են նաև Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման (EGAM) ներկայացուցիչները, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը: Ցույցի ընթացքում ելույթ ունեցած պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է. «Մենք շատ բան չենք պահանջում: Պահանջում ենք մեր հրազատների աճյունները: Ուզում ենք, որ շիրմաքար դրվի: Այս օրերին նմանատիպ տառապանքներն արդեն սովորական բան են դարձել: Մահը, բռնությունները, քաղաքների ռմբակոծությունները սովորական բան են դարձել: 101 տարի առաջ պետությունն է այս ամենը սովորական դարձել: Մարդասպանների անուններով փողոցներ է անվանակոչել, հերոս է հռչակել: Մենք ուզում ենք, որ մարդասպանները մարդասպան կոչվեն: Մենք չենք ուզում, որ մեր երեխաներին դիպչեն: Մեր երեխաներին, մեր մարդկանց մի դիպչեք»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: