Միջազգային անդրադարձը Հայոց ցեղասպանությանն ու «Ավրորա» մրցանակաբաշխությանը
Ապրիլի 24-ին համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և ոգեկոչման արարողություններին։
Ամերիկյան Huffington Post-ը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերջապես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրա մերժումը պարզապես «քաղաքական խաղ» անվանելով: «Ցեղասպանություն եզրի օգտագործման մերժումը շուրջ մեկ դար առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած դաժանությունները նկարագրելու համար շատ վատ է, բայց նախագահական ընտրությունների ընթացքում տրված խոստումը հետո դրժելը բոլորովին այլ պատմություն է»,- գրում է հեղինակավոր թերթը։
Բրիտանական Reuters գործակալությունն էլ, իր հերթին, առանձին տեղ հատկացնելով նաև Թուրքիայի կողմից ժխտողականության քաղաքականության քննադատությանը, գրել է, որ Թուրքիայում և, մասնավորապես, Ստամբուլում ապրող ստվար հայկական համայնքը մտահոգված է հնարավոր քաղաքական ճնշումների համար և կարծում են, որ մի օր թուրքական իշխանությունները կստիպեն նրանց լքել երկիրը:
Ցեղասպանության հիշողության հետ մեկտեղ, միջազգային մամուլն անդրադարձել է նաև ապրիլի 24-ի երեկոյան Երևանում անցկացված «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությանը։
Բրիտանական The Guardian-ը ծավալուն անդրադարձ է կատարել՝ շեշտը դնելով օսկարակիր դերասան Ջորջ Քլունիի՝ ընտրող հանձնաժողովի համանախագահ լինելու հանգամանքի, արարողության ժամանակ նրա հնչեցրած խոսքի վրա. «Պարզ ճշմարտություն է՝ մեզնից ամեն մեկն այստեղ կանգնած է ինչ-որ մեկի բարության շնորհիվ: Շնորհիվ այն բանի, որ նրանք մեզնից երես չթեքեցին, երբ մենք կարիքի մեջ էինք: Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռլանդիայից գաղթել էր ԱՄՆ. մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի պահին մեզնից հայացք չթեքած մարդկանց կողքին: Եթե ուզում ենք գոյատևել իբրև տեսակ, ուրեմն իրավունք չունենք հայացք թեքել ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից: Նրանց ասում են փախստականներ, բայց նրանք սովորական մարդիկ են՝ մեզ պես»:
The Independent-ը գրում է, որ Քլունին ոգեկոչել է 1915 թվականին սպանված ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակը՝ հանձնելով 1 միլիոն դոլարի մրցանակ Բուրունդիից կնոջը, ով քաղաքացիական պատերազմի ժամանակ ապաստան է տրամադրել հազարավոր որբերի։ Լրատվամիջոցն անուհետև նշում է, որ «1915 թվականի ապրիլի 24-ին հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին կոտորածն է համարվում»։ The Independent-ը նշում է, որ մրցանակը հանձնելուց առաջ Քլունին հիշեցրել է հանդիսատեսին Հիտլերի խոսքերը., թե ո՞վ է հիշում հայերին: «Պատասխանն է՝ ողջ աշխարհը»,- ասել է Քլունին։
DailyMail-ն, անդրադառնալով Քլունիի այցին, գրում է. «Հոլիվուդյան աստղը և մարդու իրավունքների պաշտպանը Երևանում հազարավոր հայերի հետ շարժվել է դեպի հուշահամալիր` հիշատակելու Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը»:
The Telegraph-ը, նույնպես ներկայացնելով մրցանակաբաշխությունը, նշել է, որ դերասանը, ով քարոզարշավ է անցկացրել ողջ աշխարհում բռնություններին վերջ դնելու համար, իր խոսքում անդրադարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամին։
Mirror պարբերականը գրում է, որ Քլունին օգտագործում է «մամուլի ճնշող ուշադրությունը բարձրաձայնելու համաշխարհային անարդարությունը»: Պարբերականը նշում է, որ Հայաստանում հատկապես շատ են սիրում Ջորջի Քլունիի կնոջը` Ամալին, ով նախկինում աշխատել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
«Ջորջ Քլունին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը». նման կերպ է վերնագրել իր հոդվածը ամերիկյան CBS Los Angeles կայքը` նշելով, որ հոլիվուդյան աստղն իր ձայնն է բարձրացնում հանուն Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության ճանաչման:
Իսկ ահա New York Times-ը գրել է. «Աֆրիկայում մանկատան հիմնադիրը արժանացել է մրցանակի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության»:
Հիշեցնենք, որ Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Մարգարիտ Բարանկիցեն հռչակվել է «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ հերոսության, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով և խնամելով որբերին ու փախստականներին։
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 1,54 կմ/ժ