ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը վատացել է. նա այժմ բուժկետում է

PANphoto

Ապրիլի 24-ին կտրուկ վատացել է մոսկովյան Բուտիրսկայա բանտում գտնվող հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Ճնշման բարձր տատանման պատճառով բարեգործը կորցրել է գիտակցությունը, տեղեկացնում է «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը։

«Մեր աչքի առաջ տեղի է ունենում այն, ինչի մասին մեզ զգուշացնում էին բժիշկներն ու իրավաբանները. առողջական նման վիճակում գտնվող մարդը չի կարող մնալ բանտում: Դա հակասում է բոլոր հիմնարար մարդասիրական օրենքներին: Հայրապետյանն այժմ գտնվում է Բուտիրսկայա բանտի բուժկետում, որտեղ նրա պայմաններն ավելի լավն են, քան խցում, սակայն դեռ հեռու է լիարժեք բժշկական խնամքից, որը ծայրահեղ անհրաժեշտ է»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ տարածում է գտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումը: Բաց նամակի տակ արդեն իր ստորագրությունն է դրել ավելի քան 100 հազար մարդ։

«Այս հիվանդ մարդը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առաջ: Լինելով ակտիվ քաղաքացի՝ նա ամեն կերպ աջակցել է զարգացման տարբեր ծրագրերի: Հայրապետյանը հսկայական ներդրում ունի ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների ամրապնդման հարցում, նա հարյուրավոր բարեգործական և սոցիալական նախագծերի նախաձեռնող է: Հայրապետյանին հարկավոր է ամենօրյա բժշկական խնամք, նման առողջությամբ նա պարզապես ողջ չի մնա բանտում: Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասված է նամակում:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    16 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  14° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: