Ավտոբուսի պայթյունից զոհված անձանցից մեկը ՀՀ քաղաքացի է
Վերջին տվյալներով` Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը` 1994 թ. ծնված Արթուր Մարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:
6 անձ` 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյանը, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյանը, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյանը, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյանը, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյանը, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայանը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Մահացածներից մեկի ինքնությունը պարզվել է` ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, մյուսի ինքնությունը պարզվում է:
Ավտոբուսի վարորդին բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել:
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` դեպքի առթիվ քննությունն իրականացվում է հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչների կողմից: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը` փորձագետների հետ միասին, կատարվում է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի այլ քննչական գործողություններ:
Փորձագետները վերցրել են անհրաժեշտ փորձանմուշները և կատարվում է փորձաքննություն պայթյունի պատճառները պարզելու համար, որի արդյունքները պարզ կլինեն առաջիկա ժամերին:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատապայթյունատեխնիկիական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և այլն: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Պայթյունի պատճառների վերաբերյալ փորձագետների եզրակացության մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
