ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ պասիվ կեցվածքն առաջին հերթին չի բխում հենց նույն ԱՄՆ շահերից

Երեկ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները ևս մեկ անգամ անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտությանը՝ շեշտելով հրադադարի պահպանման կարևորությունը և սահմաններին ցանկացած տեսակի բռնության անթույլատրելիությունը: Կարևոր է փաստել, որ պետդեպարտամենտի խոսնակն անդրադարձել է հակամարտության խնդրին ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ ամենօրյա ճեպազրույցների ընթացքում՝ ուղղակի պատասխանելով լրագրողի հարցին: Այս հանգամանքը նույնպես խոսում է այն մասին, որ  ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա, ԱՄՆ շարունակում է մնալ պասիվ դիտորդի դերում՝ բավարարվելով միայն պաշտոնական և ոչ հասցեական հայտարարություններով կամ լավագույն դեպքում պաշտոնական հեռախոսազանգերով: Իսկ ի՞նչով կարող ենք բացատրել ԱՄՆ նման կեցվածքը և ի՞նչի կարող է դա հանգեցնել:

Պատճառների շարքում կարող ենք առանձնացնել մի շարք օբյեկտիվ փաստեր: Առաջին, ԱՄՆ-ում ներկայումս  ընթանում են նախագահական ընտրություններ, ինչն ԱՄՆ իշխանություններին ստիպում են պակաս ուշադրություն դարձնել հարակից խնդիրներին, որոնք հակառակ դեպքում ավելի մեծ ուշադրության կարժանանային նրանց կողմից: Երկրորդ, ակտիվ զարգացումներ են ընթանում ուկրաինական և սիրիական ճգնաժամերի շուրջ, որոնք իրենց հերթին նույնպես ստիպում են ԱՄՆ իշխանություններին բաշխել ուշադրությունը: Պատճառների շարքը կարող ենք իհարկե շարունակել:

Սրանք գործոններ են, որոնք ի թիվս այլնի՝ պատճառ հանդիսացան, որ ԱՄՆ-ը մասամբ աչք փակի ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի վրա: Ադրբեջանն, անկասկած, նախապես հաշվարկել էր այս  փաստը:  

Արդյոք այս պատճառներն արդարացնո՞ւմ են Ղարաբաղյան հիմնահարցում ԱՄՆ նման պասիվ պահվածքը: Իհարկե՝ ոչ: Նման տեսակետը հիմնավորելու համար բավարար է միայն նշել, որ Ադրբեջանը սկսեց իր նախահարձակ գործողություններն անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում տեղի ունեցան Ադրբեջանի նախագահի հանդիպումները ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ (ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն, պետքարտուղար Ջոն Քերի): Այս հանդիպումներից հետո սահմաններին ագրեսիա հրահրելն Ադրբեջանի կողմից ուղղակի ապտակ էր ԱՄՆ-ին:

Ասվածն առավել ակնհայտ է դառնում, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը հանդիսանում է հակամարտության անմիջական միջնորդ, Մինսկի խմբի համանախագահող երկիր: Միամտություն կլինի պնդել, որ ԱՄՆ-ի համար միանշանակ չէր, թե ով էր չորսօրյա պատերազմ հրահրողը: Այս դեպքում, ԱՄՆ-ն,  գոնե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իր հեղինակությունը պահելու համար, պետք է կոշտ արձագանքեր Ադրբեջանի՝ իրեն վարկաբեկող նման քայլին:

Ամփոփելով՝ կարևոր է հավելել, որ ԱՄՆ նման պահվածքը նաև հնարավորություն է ստեղծում միջնորդ մյուս կողմերի համար մոնոպոլիզացնելու հակամարտության կարգավորման գործընթացը: Սա առաջին հերթին չի կարող բխել հենց  ԱՄՆ շահերից, քանի որ դա  նահանջ է Սովետական միության փլուզումից ի վեր վերջինիս որդեգրած քաղաքականությունից, որով նա փորձում էր ամեն կերպ ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: