ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների աճով

yournewswire.com

Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը վատթարանում է, և դա մտահոգում է եվրոպական երկրներին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին` հղում կատարելով Հունաստանում դիվանագիտական իր աղբյուրին:

Բրյուսելի և Անկարայի միջև կայացած համաձայնագրից ելնելով` Հունաստանը Թուրքիա է վերադարձրել անօրինական միգրանտներին: Այդ փաստը հարուցել է իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը, քանզի Թուրքիայում ոտնահարվում են փախստականների և միգրանտների իրավունքները:

Հարցին, թե կա՞ն արդյոք Թուրքիայի կողմից փախստականների իրավունքները խախտելու տվյալներ, դիվանագիտական աղբյուրը պատասխանել է. «Թուրքիայում չեն հարգում սեփական քաղաքացիների իրավունքներն, ուր մնաց միգրանտների: Թուրքիան չի դրսևորում իրեն որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն: Այդ երկիրն ավելի ու ավելի է անկում ապրում մարդու իրավունքների պաշտպանության առումով»:

Աղբյուրը, մասնավորապես, նշել է քրդերի դեմ իրականացվող ճնշումները, լրագրողների և ընդդիմադիր գործիչների  հետապնդումները, լրատվամիջոցները փակելը: «Հենց այս օրերին ձերբակալվել է հոլանդացի լրագրող»,- հիշեցրել է անանուն աղբյուրը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    19°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: