ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն Իսրայելին փորձում է ներքաշե՞լ Ղարաբաղյան հակամարտության մեջ

youtharmenia.ru

Իսրայելական հեղինակավոր Haaretz թերթն օրերս գրել էր, որ Ղարաբաղում քառօրյա պատերազմի ժամանակ Իսրայելում ադրբեջանական 2 ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել: Այդ լուրը որոշ վերլուծաբանների համար, կարելի է ասել, անսպասելի էր, քանի որ Իսրայելի համար իր ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում խելամիտ չէ միջամտել դժվար կարգավորվող որևէ հակամարտության: Սակայն փաստը մնում է փաստ. Իսրայելն իր անուղղակի մասնակցությունն է ունեցել Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին մարտական գործողություններին: Այսպես, ադրբեջանական բանակը ոչ միայն իսրայելական արտադրության գերժամանակակից զենք էր օգտագործում, այլ նաև առաջնորդվում էր իսրայելցի հրահանգիչների ուղղորդումներով:

Այս համատեքստում բազմաթիվ փորձագետներ սկսեցին խոսել այն մասին, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներքաշել Իսրայելին (Բաքուն վերջին շրջանում ամեն կերպ փորձում է փոխել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը): Բաքվում կարծում են, որ Իսրայելի ներգավվումը հակամարտության կարգավորման գործում կարող է լուրջ դեր ունենալ իրենց համար, քանի որ Իսրայելն ԱՄՆ-ի դաշնակիցն է: Կարևոր գործոն են համարում նաև Իսրայելի վատ հարաբերությունները Հայաստանի դաշնակից Իրանի հետ` միևնույն ժամանակ մոռանալով, որ Իսրայելը լարված հարաբերություններ ունի նաև իրենց ռազմավարական գործընկերոջ՝ Թուրքիայի հետ:

Սակայն հարկ է ուշադրություն դարձնել Ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ոչ միայն ռազմական ներկայությանը, այլ նաև դրա վերաբեյալ քաղաքական հայտարարություններին: Այսպես, Թել-Ավիվը հայտարարել է, որ աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ առանց որևէ բառ նշելու Ադրբեջանի տարածքային ամբողջակության կամ «օկուպացված» տարածքների մասին: Այսպիսով, կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելն ավելի շատ կոմերցիոն շահեր ունի:

Այնումենայնիվ, չպետք է բացառել նաև, որ Իսրայելը ցանկանում է մեծացնել իր դերակատարումը հարավկովկասյան տարածաշրջանում՝ Իրանի սահմանների մոտ: Ամեն դեպքում, Իսրայելի մասնակցությունն որևէ հակամարտության առնվազն անհեթեթ է. այդ երկիրն իր անկախության հռչակումից ի վեր չի կարողանում կարգավորել Պաղեստինի հետ հակամարտությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: