ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբաման՝ բեն Լադենի ոչնչացման գաղտնի գործողության մասին

AP

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է եղել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գաղտնի գործողության իրականացմանն անմիջապես այն բանից հետո, երբ իր տրամադրության տակ է հայտնվել տեղեկություն, որ նա կարող է թաքնված լինել Պակիստանի տարածքում: Այս մասին Օբաման ասել է CNN-ին տված հարցազրույցում:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը գիտակցել է գործողության հետ կապված լուրջ ռիսկերի առկայությունը, այդ թվում՝ միջազգային հարթակում դեմքը կորցնելու վտանգը: Օբամայի խոսքով՝ գործողությունը «ծայրահեղ մանրամասն» է մշակվել:

ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ հրամայել է շարունակել գործողությունը՝ չնայած գործողության սկզբում ծագած լուրջ խնդրին՝ հատուկ նշանակության ստորաբաժանման երկրորդ ուղղաթիռի ֆյուզելյաժի պոչային մասը գիշերը վայրէջքի ժամանակ դիպել է շենքերի համալիրի բարձր ցանկապատին, որտեղ թաքնվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդը, և շարքից դուրս է եկել:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հատուկ գործողությունից 5 տարի հետո աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, «ահաբեկչության գաղափարախոսությունը չի վերացել»:

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանման գործողության արդյունքում 2011 թվականի մայիսի լույս 2-ի գիշերը Աբոտաբադի (Պակիստան) իր առանձնատանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: