ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորներին կզրկեն անձեռնմխելիությունից

in.reuters.com

Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովը ընդունել է քրդամետ  Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Սամանադրական փոփոխության առաջարկն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խմբակցության հանձնարարականով ապրիլի 1-ին խորհրդարան էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը: 

Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որը ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:

Փոփոխությանը «կողմ» են քվեարկել «Արդարության և զարգացում» իշխող կուսակցությունը, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը և «Ազգային շարժում» կուսակցությունը, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) անդամները լքել են նիստերի դահլիճը:

Որոշման ընդունման օրից սկսած 15 օրվա ընթացքում կսկսվի պատգամավորներին անձեռնմխելիությունից «օրենքով» զրկելու գործընթացը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել PKK-ի հետ կապերի մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: