ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի մեջլիսում ինձ վրա հարձակումը ծրագրավորված էր նախօրոք. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանում Սահմանադրական հանձնաժողովի նիստում ինձ վրա հարձակումը կապված էր իմ հայ լինելու հետ։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը՝  Bianet.org-ի հետ զրույցում:

Փայլանը պատմել է, որ իր վրա հարձակումը նախօրոք ծրագրավորված է եղել, իսկ իշխող կուսակցության անդամներն իր վրա հարձակվել են միայն այն բանի համար, որ ինքը ասել է, թե համաձայն չէ նրանց պնդման հետ։ 

«15 հոգով փորձեցին ինձ հետ ինքնադատաստան տեսնել։ 20-30 վայրկյանում 100 հարված են ինձ հասցրել։ Հարձակումը կապված էր իմ հայ լինելու և մարդու իրավունքների պաշտպան լինելու հետ։ Ամեն ինչ տեսագրության մեջ պարզ երևում է։ Դատի չեմ տալու, քանի որ դրական բան չեմ սպասում։ Տեղի ունեցածը թողնում եմ հասարակության խղճին»,- նշել է Փայլանը։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: