ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ դատի հանձնախումբը Կարո Փայլանի անվտանգության հարցով դիմել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանին

agos.com.tr

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կոչ է արել հրապարակայնորեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների մտահոգությունը թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի անվտանգության հարցով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Վերջին օրերին Թուրքիայի մեջլիսում և սահմանադրական հանձնաժողովում Փայլանը ենթարկվել է ֆիզիկական բռնությունների ու սպառնալիքի, ինչը հայազգի պատգամավորը որակել է որպես «Լինչի դատաստան տեսնելու փորձ»:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը դեսպան Ջոն Բասին ուղղված նամակում հիշեցրել է, որ տարիներ առաջ էլ ԱՄՆ ղեկավարությունը որևէ մտահոգություն չհայտնեց Հրանտ Դինքի անվտանգության հետ կապված, թեպետ իրենք բազմիցս բարձրացրել էին այդ հարցը:

«Այս ցավալի փորձառությունը նկատի ունենալով` այժմ ժամանակն է, որ մեր կառավարությունը հրատապ կերպով և հրապարակայնորեն իր մտահոգությունը հայտնի Կարո Փայլանի անվտանգության հարցով, ինչպես նաև դատապարտի Թուրքիայի կառավարության ներսում և դրանից դուրս գտնվող բոլոր նրանց, ովքեր ատելություն են սերմանում խիզախ քաղաքացիական առաջնորդի դեմ, ով շիտակ և ազնիվ խոսում է մարդու իրավունքների, հանդուրժողականության, բազմազանության և ցեղասպանության հարցերով»,- նշվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանին ուղղված նամակում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: