Դավութօղլուն չէր տեղավորվում Էրդողանի միանձնյա իշխանության տրամաբանության մեջ
Թուրքիայում ներքաղաքական անկայունությունը շարունակում է խորանալ: Քրդական գործընթացի տապալմանը, ահաբեկչությունների վտանգին, լրատվամիջոցների սահմանափակումներին, մարդու իրավունքների լայնածաված ոտնահարումներին և նման բազում այլ խնդիրներին միանում են նաև իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներսում և պետական համակարգում տեղի ունեցող խմորումները:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռանում է ԱԶԿ նախագահի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնից, իսկ մայիսի 22-ին կայանալու է ԱԶԿ-ի արտահերթ նիստ կուսակցության նոր նախագահ և վարչապետ ընտրելու համար: Հավանական թեկնածուների շարքում է նաև Էրդողանի փեսան՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Դավութօղլուն պնդում է, որ ԱԶԿ նախագահի պաշտոնը թողնելն իր որոշումը չէ, այլ անհրաժեշտություն է: Իսկ Էրդողանը հայտարարում է, որ հրաժարականի որոշումը եղել է հենց Դավութօղլուինը:
Ավելի ուշ թուրքական խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի և վարչապետի միջև որոշակի տարաձայնություններ կան՝ հրաժարվելով նշել այդ պատճառները: Միաժամանակ նա ընդգծեց, որ այնտեղ, որտեղ կառավարման խորհրդարանական համակարգ և ուժեղ նախագահ կա, տարաձայնությունների առկայությունը բնական է:
Այն, որ Էրդողանն ու Դավութօղլուն չեն կարողանալու միասին աշխատել, վերլուծաբանները կանխատեսում էին դեռ 2014 թվականին, երբ Դավութօղլուն նշանակվեց վարչապետի պաշտոնում: Ըստ էության, բոլորն էլ հասկանում էին, որ Էրդողանի նման հավակնոտ նախագահը չի կարող հաշտվել վարչապետի պաշտոնում ազդեցիկ գործչի կերպարի հետ:
Այնուամենայնիվ, որո՞նք են այն միջադեպերը, որոնք դարձան այդ տարաձայնությունների բացահայտման և Դավութօղլուի հրաժարականի պատճառը: Al-Monitor-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:
- 2015 թվականի փետրվարին Թուրքիան Սիրիայից տարհանեց Սուլեյման շահի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազմը: Գործողությունից հետո հրապարակվեցին Դավութօղլուի նկարները օպերացիան ղեկավարած թուրք գեներալների հետ: Իրեն երկրի գլխավոր հրամանատարը համարող Էրդողանի համար սա մեծ ապտակ էր:
- Այնուհետև եկան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, որոնց ժամանակ ԱԶԿ-ն չկարողացավ բավական ձայներ հավաքել: Դավութօղլուի թիմի կարծիքով պատճառը նախընտրական քարոզչությանը Էրդողանի մասնակցությունն էր: Ինչից հետո Էրդողանին խնդրել են զերձ մնալ քարոզչությունից: Արդյունքում, ԱԶԿ-ն նոյեմբերից ստացավ անհրաժեշտ ձայները, և Դավութօղլուն դարձավ ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ, որը մեծ աջակցություն է վայելում: Սա հերթական հարվածն էր Էրդողանի հեղինակությանը:
- Եվ վերջապես, երրորդ պատճառն ամերիկացիներն են: Վաշինգտոնում սառը ընդունելության արժանացած Էրդողանին խիստ զայրացրել էր այն հանգամանքը, որ Օբաման մտադիր է մայիսի 5-ին ընդունել Դավութօղլուին:
Արդյունքում, Էրդողանը պարզապես չի ցանկացել հաշտվել Դավութօղլուի՝ ազդեցիկ վարչապետի կերպարի հետ, ինչը կարող էր ստվերում թողնել նրան: Էրդողանն ամեն ինչ անում է Թուրքիայում ողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար, իսկ Դավութօղլուի քաղաքականությունն այս տրամաբանության մեջ չի տեղավորվում: Պատահական չէ, որ Էրդողանն ամեն ինչ անում է որքան հնարավոր է շուտ նոր Սահամանդրություն ընդունելու և երկրում նախագահական համակարգ մտցնելու համար, ինչը նրան հնարավորություն կտա մեկընդմիշտ ազատվել ազդեցիկ վարչապետի պաշտոնից՝ դառնալով Թուրքիայի միանձնյա ղեկավար: Սա նշանակում է, որ առաջիկայում ականատես ենք լինելու Թուրքիայում Էրդողանի ավտորիտար իշխանության ամրապնդման:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ