Մինսկի խմբի մանդատը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը
Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը խաղաղության և զինադադարի ռեժիմի պահպանման գործում, մեղմ ասած, թերի է: Մինսկի խմբի մանդատը խիստ սահմանափակ է, ինչը շատ դեպքերում հիմք է դառնում այն ընկալելու որպես խաղաղությունը պահպանելու հարցում միջազգային հանրության բարի կամքի դրսևորում միայն: Այնինչ իրականում ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի հստակ լիազորություններ ունենա հակամարտ զորքերի շփման գծում մշտական հիմունքներով մշտադիտարկում իրականացնելու և խախտումներն արձանագրելու:
Հրադադարի վերահսկողության համակարգի ներդրման կարևորության մասին վերջերս բարձրաձայնվեց նաև ԱՄՆ Կոնգրեսում: Կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը հանդես եկան նախաձեռնությամբ, որը խաղաղության հաստատման, հրադադարի վերահսկողության միջոցներ էր առաջարկում: Համաձայն ներկայացված նախագծի՝ նախ պետք է դիպուկահարներին հետ քաշել, ապա շփման գծի ողջ երկայնքով հրետանային կրակի և ձայնի չափման տեղորոշիչներ տեղադրել՝ ԵԱՀԿ մշտադիտարկման ներքո, և վերջում ընդլայնել ԵԱՀԿ դիտորդների քանակը, որպեսզի մշտադիտարկումն ավելի արդյունավետ լինի: Նշված փաստաթղթին իրենց հավանությունն են հայտնել Հայաստանը, ԼՂՀ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, այնինչ Ադրբեջանը դեմ է արտահայտվել:
Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ընդլայնման խնդիրը կարևորագույններից մեկն է այսօր, միանշանակ է: Սակայն, կարևոր է նաև հասկանալ, թե այլ հակամարտությունների պարագայում մշտադիտարկման անցկացման ինչպիսի փորձ ունի ԵԱՀԿ-ն և որքանով են այդ մշտադիտարկումներն աջակցում հրադադարի պահպանմանը:
Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ն ակտիվ գործունեության է իրականացնում մի շարք ուղղություններով, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքար, հակամարտությունների կանխարգելում և լուծում, թրաֆիքինգի դեմ պայքար, գենդերային հավասարություն և այլն: Հակամարտությունների կանխարգելման և լուծման շրջանակներում է գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև ԵԱՀԿ առաքելությունը Բոսնիա և Հերցեգովինայում, ԵԱՀԿ առաքելությունը Սկոպյեում, առաքելությունը Մոլդովայում, Հատուկ մոնիթորինգային առաքելությունը Ուկրաինայում, ԵԱՀԿ քարտուղարությունը և այլն:
Մշտադիտարկման իրականացման փորձն ուսումնասիրելու առումով կարևոր է հատկապես Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության գործունեության ուսումնասիրումը: Եվ այսպես, հատուկ մոնիթորինգային առաքելության մանդատը սահմանում է, որ դիտորդները կոչված են աջակցելու լարվածության նվազմանը, խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Տեղերում երկխոսության իրականացմանը նպաստելու համար առաքելությունը փոխգործակցում է իշխանության տարբեր մակարդակների, քաղաքացիական հասարակության, էթնիկ և կրոնական խմբերի, տեղական համայնքների հետ: Առաքելությունն իրականացնում է տեղեկատվության հավաքագրում, զեկուցում է անվտանգության վիճակի մասին, իրականացնում է կոնկրետ դեպքերի հաստատում և տեղեկացնում է դրանց մասին, այդ թվում և այնպիսի դեպքերի, որոնք առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների հայտարարված խախտումներին:
ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելությունն Ուկրաինայում իրականացվում է ԵԱՀԿ-ին ուղղված Ուկրաինայի կառավարության դիմումի և անդամ 57 պետությունների կոնսենսուսի հիման վրա: Սակայն, իրադարձությունների զարգացումը ցույց է տվել, որ Ուկրաինան (և ոչ միայն) առանձնապես գոհ չէ մոնիթորինգի իրականացման ընթացքից և առաքելության մանդատից: Ուկրաինայի վերլուծական շրջանակները պնդում են, որ Առաքելության հնարավորությունները խիստ սահմանափակ են. այն չունի ո՛չ հարկադրելու, ո՛չ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն: Ավելին՝ ազատ տեղաշարժման և հակամարտության գոտում մշտադիտարկում իրականացնելու նրանց իրավունքը պարբերաբար խախտվում է զինյալների կողմից և հենց ԵԱՀԿ ներկայացուցիչներն են հաճախ հայտնվում ագրեսիայի թիրախում:
Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության գործունեությունն ու արդյունավետությունը կասկածի տակ է առնվել նաև ամերիկյան կողմից: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բաերը 2014-ին հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող մշտադիտարկումը ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով անարդյունավետ ու ոչ ադեկվատ է, քանի որ այդ առաքելության մանդատը շատ սահմանափակ է, այն պետք է ընդլայնվի:
Այսպիսով, չնայած նրան, որ ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությունը Ուկրաինայում սահմանային մշտադիտարկման իրականացման շատ ավելի մեծ հնարավորություններ ու լիազորություններ ունի, քան ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն ղարաբաղյան հակամարտության գոտում առկա լարվածության աննախադեպ աճն ու պայթյունավտանգ իրադրությունը պահանջում են առավել լայն ու հստակ մշակված լիազորությունների օժտում Մինսկի խմբին՝ մշտադիտարկում իրականացնելու հարցում: Փաստը մնում է փաստ, որ այսօր ադրբեջանական ագրեսիան զսպող միակ կոնկրետ ուժը ԼՂՀ ՊԲ-ն է և հրադադարի վերահսկողության համակարգի ներդրման և միջազգային հանրության կողմից հասցեական հայտարարությունների շնորհիվ միայն հնարավոր կլինի սանձել Ադրբեջանի հաջորդ արկածախնդրությունները:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ