Հայկական կողմերի պահանջները բանակցություններում առաջընթացի կարևոր երաշխիքներ են
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր վերջին հարցազրույցում խոսեց հակամարտության կողմերի նախապայմաններ առաջադրելու անթույլատրելության մասին, քանի որ ըստ վերջինիս՝ դա խոչընդոտում է բանակցությունների առաջընթացը: Այն, որ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացի ողջ ընթացքում հակամարտության մյուս կողմերի հետ խոսել է նախապայմանների լեզվով, ոչ ոքի համար նորություն չէ: Այս տարիների ընթացքում Բաքուն, հղվելով միջազգային իրավունքի սկզբունքներից միայն մեկի, այն է՝ տարածքային ամբողջականություն վրա, պահանջել է հայկական զորքերի դուրս բերում ազատագրված տարածքներից՝ սա ներկայացրելով որպես բանակցություններում առաջընթաց գրանցելու միակ նախապայման։ Փոխարենը, Ադրբեջանը միտումնավոր անտեսել է ամրագրված մյուս երկու սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքն ու ժողողվուրդների ազատ ինքնորոշման իրավունքը:
Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների վերսկսման համար հայկական կողմերի բարձրաձայնած անհրաժեշտ պայմաններին՝ դրանք որևէ կերպ չեն կարող տեղավորվել ամերիկացի համանախագահի տված գնահատականի համատեքստում։ Այդ պահանջները ոչ թե խոչընդոտում են բանակցությունների առաջընթացը, այլ ճիշտ հակառակը՝ արդյունավետ բանակցություններ անցկացնելու և առաջընթաց գրանցելու ամենակարևոր գրավականն են:
Բոլորի և, առաջին հերթին, համանախագահողների համար միանշանակ է, որ բանակցություններում հնարավոր չէ առաջընթաց գրանցել, երբ սահմաններին շարունակվում են ռազմական գործողությունները և գրանցվում են զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: ՀՀ նախագահի կողմից առաջարկված երեք պայմանների առակայության դեպքում միայն (վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության) հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները սահմաններին, ինչն էլ կապահովի անհրաժեշտ վստահության մթնոլորտ՝ բանակցություններում որոշակի առաջընթաց գրանցելու համար: Եվ այն, որ այդ երաշխիքը դեռևս չկա, և սահմաններին շարունակում են մարդիկ զոհվել, նաև համանախագահների աշխատանքի թերացման արդյունք է:
Այս տեսակետից կարելի է առնվազն հուսադրող համարել համանախագահների կողմից արված վերջին հայտարարութունը, որտեղ նրանք խոսում են հաջորդ շաբաթ կողմերի միջև Վիեննայում կայանալիք հնարավոր հանդիպման մասին: Հայտարարությունում խոսվում է հանդիման ժամանակ վստահության միջոցների շուրջ համաձայնության ձեռք բերման անհրաժեշտության մասին, ինչն, ինչպես իրենք են փաստում, կստեղծի բարենպաստ պայմաններ կարգավորման սկզբունքների և համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Սա ինքնին արդեն ենթադրում է այնպիսի մեխանիզմների շուրջ համաձայնություն, որոնց միջոցով հնարավոր կլինի դադարեցնել արյունահեղությունը սահմաններին, առանց ինչի հնարավոր չէ խոսել բանակցությունների համար անհրաժեշտ «բարենպաստ պայմանների» մասին:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ