Էրդողանը քայլ առ քայլ մոտենում է իր թիվ մեկ նպատակին
Ոչ ոք իրավունք չունի Թուրքիան վերածելու բուսակեր առյուծների երկրի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների և մասնավորապես՝ նախագահական կառավարման համակարգի անցելու գործընթացին: «Թուրքիան փոխել է իր համակարգային ապահովումն ամբողջությամբ վերջին 13 տարիների առաջընթացի շնորհիվ», - նշել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ երկիրը դեռ գործում է 1960 և 1980 թվականների հեղաշրջումների արդյունքում ընդունված Սահմանադրությամբ:
Նշենք, որ 2014 թվականի օգոստոսին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո էրդողանը ամեն կերպ փորձում է փոխել Թուրքիայի կառավարման կարգը՝ խորհրդարանականից դարձնելով նախագահական: Դա հնարավորություն կտա ընդլայնել իր գործառույթները, որոնք այժմ պաշտոնապես ներկայացուցչական բնույթ են կրում, սակայն գործնականում Էրդողանն իր ձեռքում է պահում ողջ գործադիր իշխանությունը և փորձում է օրինականացնել դա՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով:
Նշենք, որ խորհրդարանի միջոցով սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար Էրդողանին հարկավոր է ստանալ 367 ձայն, մինչդեռ սահմանադրական փոփոխությունները համազգային հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ընդամենը 330 ձայն: Հաշվի առնելով, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի ընդամենը 317 մանդատ, իսկ ընդդիմությունը կտրականապես դեմ է երկրի կառավարման համակարգի խորհրդարանականից նախագահականի անցմանը՝ Էրդողանի պլանը կարող է տապալվել:
Ընդ որում, Էրդողանի ծրագրին դեմ է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ: Վերլուծաբանները կարծում են, որ Դավութօղլուի հրաժարականի պատճառներից մեկը հենց սահմանադրական փոփոխությունների հարցում Էրդողանի հետ անհամաձայնությունն է։ Դրա ուղղակի դրսևորումն էր 2015 թվականի հունիսյան ընտրություններից հետո Դավութօղլուի հայտարարությունն առ այն, որ ընտրությունները ցույց են տվել, որ թուրք ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ, սակայն ոչ խորհրդարանական համակարգից ձերբազատում:
Փորձագետները չեն բացառում, որ նման պայմաններում Էրդողանը կարող է օգտագործել Դավութօղլուի հրաժարականը նոր ընտրություններ նշանակելու համար, որպեսզի խորհրդարանում անհրաժեշտ վերադասավորումներ կատարի: Ամեն դեպքում, արդեն առավել քան ակնհայտ է, որ էրդողանը ամեն գնով փորձելու է վերադարձնել իշխանության օրինական լծակները. սա կարելի է ասել այս պահին էրդողանի համար թիվ մեկ նպատակն է ներքաղաքական ասպարեզում:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ